Լոնդոնը պատժամիջոցներ է սահմանել ռուս քաղաքագետ Ալեքսանդր Դուգինի և այլոց նկատմամբ

Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարության մամուլի հաղորդագրության համաձայն՝ Լոնդոնը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցուցակում ներառել է Ռուսաստանի երկու քաղաքացու և հինգ իրավաբանական անձի։ Հայտարարության մեջ նշվում է, որ պատժամիջոցները ուղղված են ռուս քաղաքագետ Ալեքսանդր Դուգինի և նրա կողմից հիմնադրված Աշխարհաքաղաքական փորձաքննությունների կենտրոնի դեմ։
Պատժամիջոցներ են սահմանվել նաև ռուս բլոգեր Միխայիլ Զվինչուկի նկատմամբ, որը հրապարակումներ է անում «Rybar» Telegram ալիքում։ «Rybar» ՍՊԸ-ն, որին պատկանում է հեռուստաալիքը, նույնպես ենթարկվել է բրիտանական պատժամիջոցներին։
Լոնդոնը նաև սահմանափակումներ է սահմանել «Արտերկրում բնակվող հայրենակիցների իրավունքների աջակցության և պաշտպանության հիմնադրամի», ինչպես նաև Բրյուսելում գործող «Euromore» և «Golom» լրատվամիջոցների նկատմամբ։

«Մի ոչ պոպուլյար բան ասեմ ընդդիմադիր ընկերների համար». Տաթևիկ Սողոյան
7403:18
«Առաջինը ձեր պարագլուխը փախավ ծակը և հայտարարեց, որ հայկական բանակը չի պաշտպանելու արցախահայությանը». Գևորգ Սաֆարյան
9802:06
Միլիոնավոր ժամացույցներ, 63 երկրի շուկա ու լռած արտադրամաս․ ի՞նչ ճակատագիր ունեցավ Երևանի երբեմնի հզոր գործարանը
9801:00
«Սկսվել է «Ո′չ»-ի արշավ. դուք արդեն Փաշինյանի օրակարգի մեջ եք, ու ... պարտված». Արա Պողոսյան
11000:24
Բեռլինում երիտասարդը Բունդեսթագի շենքից հանել է Գերմանիայի դրոշը և դրա փոխարեն տեղադրել Պաղեստինի դրոշը
23500:13
Թրամփը վենեսուելացի միլիարդատիրոջը դարձրել է Վենեսուելայից նավթի ներմուծման իր հիմնական գործընկերը
218Երեկ, 23:55
Իրանի փոխնախագահը Հայաստանում է (լուսանկար)
94Երեկ, 23:48
«Ի՞նչ կպատահի, եթե Ամուլսարի՝ ուրան պարունակող ոսկու հանքաքարը հայտնվի ցիանիդային հարթակում». Տիգրան Աբգարյան
96Երեկ, 23:24