Հայկ Կոնջորյանն առանձնատուն է գնել շուկայականից անհամեմատ էժան գնով
![]() 380 Չորեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2025 թ., 00:12 «Հետքը» գրում է․ «Աբովյան համայնքի Առինջ Բ թաղամաս 7/19 հասցեի Հայաստանում Բելառուսի դեսպանատան հարևանությամբ գտնվող առանձնատունը պատկանում է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին և կնոջը՝ Շուշան Ալեքսանյանին։ Կոնջորյանն այս առանձնատունը ձեռք է բերել 2024 թվականի հուլիսին։ 2025 թվականի մայիսի 29-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած 2024 թվականի գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագրում Կոնջորյանը և կինը նշել են, որ բնակելի տունը ձեռք են բերել 54 մլն դրամով։ Բնակելի տունը ձեռք է բերվել հիփոթեքային վարկով, որը տրամադրել է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն։ «Հայէկոնոմբանկից» Կոնջորյանը և կինն ստացել են 48 մլն 238 հազար դրամ վարկ։ Հավանաբար մնացած 5.7 մլն դրամը տրվել է՝ որպես կանխավճար։ Բնակելի տունը երկհարկանի է, ունի նաև ավտոկայանատեղի։ Հայկ Կոնջորյանը բնակելի տունը ձեռք է բերել «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ից։ Այս ընկերությունը պատկանում է Բաբկեն Հովակիմյանին։ Հովակիմյանին պատկանող մեկ այլ ընկերության՝ «Միլոն ռեալթի» ՍՊԸ-ի տնօրենը Ավետ Կոնջորյանն է՝ Հայկ Կոնջորյանի եղբայրը։ Դատելով համացանցում առկա լուսանկարներից՝ Բաբկեն Հովակիմյանը և Հայկ Կոնջորյանը ունեն ընկերական հարբերություններ։ Պարզելու համար, թե ինչ արժե բնակելի տունը, զանգահարեցինք «Միլոն մայնինգ» ՍՊԸ։ Ընկերության աշխատակիցը մեզ հայտնեց, որ բնակելի տան 1 քմ-ն արժե 420 հազար դրամ։ Բնակելի տան ներքին մակերեսը 240 քմ է, սակայն գնելու դեպքում անհրաժեշտ է վճարել միայն բնակելի մակերեսի՝ 180 քմ-ի արժեքը։ Կատարելով պարզ մաթեմատիկական գործողություն՝ կստանանք, որ Կոնջորյանի առանձնատան նման առանձնատուն ձեռք բերելու համար անհրաժեշտ է 75 մլն 600 հազար դրամ՝ 21 մլն 600 հազար դրամով ավելին, քան նշված է Կոնջորյանի հայտարարագրում։ ...Ի դեպ, 54 մլն դրամը պատահական թիվ չէ։ Համաձայն Հարկային օրենսգրքի՝ վճարված եկամտային հարկը հնարավոր է հետ ստանալ, եթե անշարժ գույք ձեռք բերելու գործարքի պայմանագրային արժեքը չի գերազանցում 55 մլն դրամը»։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ |

«Շիրակի մարզը չի ստացել հստակ տեղը երկրի տնտեսական քարտեզի վրա». Մհեր Մելքոնյան
8201:06
«Համաշխարհային մակարդակի ողբերգություն կլինի, եթե ազգի «կոդերը» փոխելն ավելի հեշտ լինի, քան Փաշինյանին». Արմեն Աշոտյան
13600:42
«Իրանում վերջին իրադարձությունների զոհերի պաշտոնական վիճակագրությունը». Փույա Հոսսեինի
13000:12
«Հարավային Կովկասը կարևոր նշանակություն ունի Դաշինքի համար». ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ
175Երեկ, 23:51
«TRIPP նախագծի ֆինանսավորումը կարող է իրականացվել ադրբեջանական կապիտալի միջոցով». Հայկ Մամիջանյան
155Երեկ, 23:36
Թրամփի փեսան Դավոսում ցույց է տվել «Նոր Գազա»-ն (տեսանյութ)
287Երեկ, 22:48
«2026թ-ին ՔՊ-ն երևանցիներին կտուգանի գրեթե այնքան, ինչքան նախատեսել են պարգևավճար ստանալ». Արշակ Սարգսյան
210Երեկ, 22:00
«Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրները հեռանում են Ռուսաստանից». Ֆինլանդիայի նախագահ
349Երեկ, 21:56
