Վրաստանում կարգելվի մեկանգամյա կիրառության պլաստիկե սպասքի շրջանառությունը
![]() 218 Չորեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2025 թ., 00:24 Վրաստանում 2026 թվականի հունվարի 1-ից, միանգամյա օգտագործման պլաստիկե սպասքի շրջանառության արգելքի հետ մեկտեղ, կսահմանվեն նաև ֆինանսական տույժեր։ Այս մասին գրում է aliq.ge-ն։ Խորհրդարանն արագացված կարգով կքննարկի նախագիծը, որի համաձայն՝ «Սննդի համար նախատեսված պլաստիկե նյութերի և իրերի (առարկաների) տեխնիկական կանոնակարգի» պահանջների խախտումը կհանգեցնի 1000 լարի տուգանքի՝ համապատասխան արտադրանքի բռնագրավմամբ, իսկ կրկնակի խախտումների դեպքում՝ 2000 լարի տուգանքի՝ համապատասխան արտադրանքի բռնագրավմամբ։ Բռնագրավված արտադրանքը կփոխանցվի Պետական գույքի ազգային գործակալությանը։ Կառավարության որոշմամբ՝ 2026 թվականի հունվարի 1-ից արգելվում է պլաստիկե պատառաքաղների, դանակների, գդալների, փայտիկների, ափսեների, ծղոտների և սննդի տարաների, դրանց կափարիչների, բաժակների և լայնացված պոլիստիրոլից պատրաստված կափարիչների արտադրությունը, ներմուծումը և շուկայահանումը։ Սննդի հաստատություններին նաև արգելվում է սպառողներին մատակարարել/առաջարկել պատրաստի սնունդ՝ օգտագործելով միանգամյա օգտագործման պլաստիկե սննդի տարաներ և բաժակներ։ |

«Շիրակի մարզը չի ստացել հստակ տեղը երկրի տնտեսական քարտեզի վրա». Մհեր Մելքոնյան
6801:06
«Համաշխարհային մակարդակի ողբերգություն կլինի, եթե ազգի «կոդերը» փոխելն ավելի հեշտ լինի, քան Փաշինյանին». Արմեն Աշոտյան
9600:42
«Իրանում վերջին իրադարձությունների զոհերի պաշտոնական վիճակագրությունը». Փույա Հոսսեինի
11300:12
«Հարավային Կովկասը կարևոր նշանակություն ունի Դաշինքի համար». ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ
151Երեկ, 23:51
«TRIPP նախագծի ֆինանսավորումը կարող է իրականացվել ադրբեջանական կապիտալի միջոցով». Հայկ Մամիջանյան
141Երեկ, 23:36
Թրամփի փեսան Դավոսում ցույց է տվել «Նոր Գազա»-ն (տեսանյութ)
258Երեկ, 22:48
«2026թ-ին ՔՊ-ն երևանցիներին կտուգանի գրեթե այնքան, ինչքան նախատեսել են պարգևավճար ստանալ». Արշակ Սարգսյան
194Երեկ, 22:00
«Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրները հեռանում են Ռուսաստանից». Ֆինլանդիայի նախագահ
326Երեկ, 21:56
