Չորեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են. «Հրապարակ»

Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են. «Հրապարակ»
112
Այսօր, 09:12

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ դեռևս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։
Ալեքսանյանի փաստաբաններից մեկը՝ Տավրոս Գևորգյանը հաստատեց՝ կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2-ին՝ մոտ 2 ամսով։

Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթեր էին հայտնաբերել և կասկածել Ադրբեջանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ։ Դրանից հետո ԱԱԾ-ն մի ամբողջ օր խուզարկություն էր իրականացրել ԱԳՆ շենքում՝ համակարգիչներն էին ուսումնասիրվել, փաստաթղթեր էին զննվել ու առգրավվել։ Հետագայում տեղեկատվություն տարածվեց, որ երիտասարդ կինը սիրային կապ է ունեցել ադրբեջանցու հետ և ինչ որ գումարի դիմաց որոշ տեղեկություններ է փոխանցել մեր թշնամի երկրին:

Գործով միակ մեղադրյալը Ալեքսանյանն է, նրա փաստաբաններն ավելի վաղ մեզ հայտնել էին, որ իրենց պաշտպանյալը և իրենք մեղադրանքը չեն ընդունում: