Հինգշաբթի, 11 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«2025 թվականը 2023-ից հետո կլինի պատմության մեջ երկրորդ ամենատաք տարին»․ Լևոն Ազիզյան

«2025 թվականը 2023-ից հետո կլինի պատմության մեջ երկրորդ ամենատաք տարին»․ Լևոն Ազիզյան
206
Երեկ, 22:54

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է․ «Վերջին տվյալները ցույց են տալիս, որ 2025 թվականը ճանապարհին է դառնալու հիդրոօդերևութաբանական դիտարկումների պատմության մեջ երկրորդ ամենատաք տարին։
- Կոպեռնիկուսի կլիմայի փոփոխության ծառայության (C3S) տվյալներով՝ 2025 թվականը 2023 թվականից հետո կլինի պատմության մեջ երկրորդ ամենատաք տարին։
- Զեկույցում նաև ընդգծվում է, որ 2025 թվականի նոյեմբերը աշխարհում երրորդ ամենատաք նոյեմբերն էր՝ միջին ջերմաստիճանը կազմելով 14.02°C ինչը 0.65°C-ով բարձր 1991-2020 թվականների միջին ցուցանիշից։
- Հատկապես տաք պայմաններ են դիտվել Հյուսիսային ??Կանադայում և Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում, և ամիսը նշանավորվել է ծայրահեղ եղանակային իրադարձություններով, այդ թվում՝ Հարավ-արևելյան Ասիայիում ավերիչ արևադարձային ցիկլոններով և ջրհեղեղներով»։

Աղբյուրը`   Լևոն Ազիզյան