Չորեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Հայաստանի իշխանությունները փորձում են մոռացության ենթարկել Արցախը»․ Աշոտ Դանիելյան

«Հայաստանի իշխանությունները փորձում են մոռացության ենթարկել Արցախը»․ Աշոտ Դանիելյան
83
Այսօր, 12:06

«Հայաստանի իշխանությունները փորձում են մոռացության ենթարկել Արցախը։ Արտաքին քաղաքական օրակարգից հանում են իրենց հայրենակիցների իրավունքների պաշտպանությունը. մենք պարտավոր ենք ընդդիմանալ այդ մոտեցմանը»,- այսօր Արցախի ԱԺ նախաձեռնած լսումների ժամանակ իր խոսքում ասաց ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցվել է առանց ԼՂ ընտրված իշխանությունների հետ որևէ խորհրդակցության կամ համաձայնության։ Այն իրականացվել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների դիմումի հիման վրա, որը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը, արդարացնում է Արցախի հայ բնակչության դեմ իրականացված ցեղասպանությունն ու էթնիկ զտումը, և անտեսում 150 հազար մարդու հայրենիք վերադառնալու և ինքնորոշվելու անօտարելի իրավունքը»,- նշեց Աշոտ Դանիելյան։ «Այնուհանդերձ մենք չենք մոռանալու Արցախը, Արցախի Հանարապետությունը շարունակում է իր գոյությունը, թեև ժամանակավորապես օկուպացված է»,- հավելեց Արցախի ԱԺ նախագահը։

Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանի ելույթը