ՔԿ-ն մանրամասներ է հայտնել անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան տառապանք պատճառելու դեպքից
![]() 1526 Չորեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2025 թ., 13:12 ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024 թվականի հունվարի 31-ին Է.Հ-ի և Ա․Կ-ի միջև դպրոցում տեղի ունեցած լեզվակռվից հետո Է․Հ-ի հայրը որոշել է արարքի համար պատժել Ա․Կ-ին։ Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Է.Հ-ի հայրը՝ Ա.Հ-ն երկու անձի հետ այցելել է Ա․Կ-ի բնակարան, որտեղ վերջիններս լրացնելով մեկը մյուսի գործողությունները՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Ա․Կ-ի մարմնի տարբեր մասերին և հայհոյանքներ հնչեցրել։ Այնուհետև, հետագայում իրենց գործողությունները որպես հանգիստ խոսակցություն ներկայացնելու նպատակով՝ Ա․Հ-ն նաև դաստիարակչական բնույթի խոսակցություն է ունեցել Ա․Կ-ի հետ, որի ընթացքում պարտադրել է նրան՝ ներողություն խնդրել Է․Հ-ից: Վերոգրյալ գործողությունների հետևանքով, Ա.Կ-ին պատճառվել է հոգեկան ուժեղ տառապանք: Նախաքննության ընթացքում երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը), իսկ մեկ անձի նկատմամբ՝ 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը)։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»: Աղբյուրը` ՀՀ քննչական կոմիտե |

Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
19215:24
Արգելվել է Հայոց եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր
56117.04.2026, 15:36
Աբովյանի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանից կբռնագանձվի շուրջ 1 մլրդ 300 մլն դրամ, բանկի 2000 բաժնետոմս, անշարժ գույք
49017.04.2026, 10:18
«Իրական հաշտեցման հասնելու համար Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն». Ալեն Սիմոնյանի ելույթը (տեսանյութ)
59516.04.2026, 22:00
Քաղավիացիայի կոմիտեն թռիչքների արգելքի վերաբերյալ հայտարարություն է տարածել
51915.04.2026, 18:42
Ինչպես են բերման ենթարկում Մրգաշենում սպանության համար մեղադրվող եղբայրներին (տեսանյութ)
51515.04.2026, 16:06
ՀՀ ԱԳ նախարարի և պաշտպանության և տիեզերքի հարցերով ԵՄ հանձնակատարի հանդիպումը
52914.04.2026, 21:24
Արարատ Միրզոյանը հանդիպել է Կայա Կալասի հետ (տեսանյութ)
51414.04.2026, 17:18
