Չորեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Ամուսինը մոտեցավ, ասաց՝ երբ տիկնոջս հետ հանդիպեք, դեռ մի ասեք, որ մեր որդին անհայտ կորած է». Արման Թաթոյան

«Ամուսինը մոտեցավ, ասաց՝ երբ տիկնոջս հետ հանդիպեք, դեռ մի ասեք, որ մեր որդին անհայտ կորած է». Արման Թաթոյան
119
Այսօր, 14:06

«Անհայտ կորած անձանց հարցը որպես մարդու իրավունքների չլուծված հրատապ խնդիր» թեմայով քննարկման ժամանակ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն ասաց, որ ամեն անգամ հիշում է դեպքեր, որոնք ցույց են տալիս, թե որքան ուշադիր ու հետևողական է պետք լինել այս հարցերի նկատմամբ. «Մեկ, երկու օրինակ բերեմ: Լավ հիշում եմ, երբ էր նոր էր պատերազմն ավարտվել ու անհայտ կորած հերոսների ընտանիքները չգիտեին՝ որտեղ գնալ, անորոշության մեջ էին, անընդհատ տեղեկություններ էին փնտրում: Հիշում եմ՝ հայրը եկավ, նախապես խնդրեց, ասաց՝ երբ տիկնոջս հետ հանդիպեք, դեռ մի ասեք, որ տղան անհայտ կորած է. շատ ծանր կտանի, առողջության համար շատ եմ անհանգստանում: Լավ հիշում եմ իմ հոգեբանական ծանր ապրումները. նստած եմ, դիմացս մայր է ու չգիտեմ՝ ինչ խոսել, որովհետև նախապես խնդրել էին դեռ ոչինչ չասել»,- պատմեց Թաթոյանը:

«Անհայտ կորած անձանց հարցը որպես մարդու իրավունքների չլուծված հրատապ խնդիր» թեմայով քննարկում