Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսները հայտարարություն են տարածել
![]() 137 Այսօր, 14:00 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսները հանդես են եկել հայտարարությամբ, որի մասին տեղեկացնում է «Լուրեր»-ը: «Ցավով տեղեկացանք, որ առաջիկա Եպիսկոպոսաց ժողովը չհիմնավորված պատճառաբանությամբ հետաձգվել է Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի կողմից, որը հնարավորություն պետք է ստեղծեր բոլոր եպիսկոպոսներիս՝ բարձրագույն ատյանում կանոնական մեր տեսակետը արտահայտելու և փաստարկելու։ Ափսոսում ենք, որ մեր կողմից բարձրացված լրջագույն հարցերը այդպես էլ մնացին անպատասխան։ Ինչ վերաբերում է Մայր Աթոռի կողմից եպիսկոպոսներիս ուղղված անհիմն մեղադրանքներին, մեկ անգամ ևս ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՆՔ մեր անմնացորդ ուխտը Սուրբ Էջմիածնի հանդեպ, հավատարմությունը՝ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու կարգին և կանոններին, ավանդություններին և մեր զինվորյալ միաբանությանը։ Կոչ ենք անում հոգևոր մեր եղբայրներին ՉՏՐՎԵԼ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻ, զերծ մնալ վիրավորական խոսույթից և չթիրախավորել եպիսկոպոսներիս նվիրական առաքելությունը՝ հարգանքով վերաբերվելով Եկեղեցու նվիրապետական կարգին: Մեկ անգամ ևս ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՆՔ ենք մեր հիմնավոր և արդարացի դիրքորոշումը, որ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է հիմնարար լուծում տալ մեր պետության և Սուրբ Եկեղեցու շուրջ ծավալվող անընդունելի երևույթներին։ Հայցում ենք Ամենակալ Տիրոջ անսահման ողորմությունը և զորակցությունը հայրենի մեր երկրին, Սուրբ Էջմիածնին և մեր բարեպաշտ ժողովրդին»,- նշված է հայտարարության տեքստում: |

«Աշխարհը չի՛ կարող լռել»․ բողոքի ակցիա՝ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց (տեսանյութ)
2014:42
«Մինչև Վարդան Ղուկասյանի գոյությունը՝ Փաշինյանն էր Դոգը»․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ)
7314:12
«Ամուսինը մոտեցավ, ասաց՝ երբ տիկնոջս հետ հանդիպեք, դեռ մի ասեք, որ մեր որդին անհայտ կորած է». Արման Թաթոյան (տեսանյութ)
8814:06
Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսները հայտարարություն են տարածել
9814:00
«ՀՀ իշխանություններն Արցախի երաշխավորից վերածվել են հակաարցախյան ճակատի առաջատարի»․ Տիգրան Թորոսյան (տեսանյութ)
11913:36
«Քանի՞ գերմանական կաշվից կոշիկ լիզեցիր»․ Արամ Գևորգյան
10613:24
«Պատկան կառույցներից ասում են՝ եթե իմանանք՝ որտեղ են, անհայտ չէին կոչվի». անհետ կորած զինծառայողի մայր (տեսանյութ)
13112:54
«Ժաննա Անդրեասյանն անդադար ճիգեր է գործադրում քրեական պատասխանատվությունից խուսափելու համար»․ Հայկ Դեմոյան
11912:42
