Չորեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Կաթողիկոսական տեղապահի առաջնային գործը պետք է լինի ՀԱՍԵ նոր կանոնագրքի ընդունման կազմակերպումը». Նիկոլ Փաշինյան

«Կաթողիկոսական տեղապահի առաջնային գործը պետք է լինի ՀԱՍԵ նոր կանոնագրքի ընդունման կազմակերպումը». Նիկոլ Փաշինյան
108
Այսօր, 15:24

«Քանի որ հարցեր են հնչում, հարկ եմ համարում անդրադառնալ Կտրիճ Ներսիսյանի հեռացումից հետո ՀԱՍԵ նորոգման այն ճանապարհային քարտեզին, որն օրեր առաջ հրապարակել եմ ու հերթով մեկնաբանել կետերը»,- ֆեյսբուքյան եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինանը՝ անդրադառնալով իր ներկայացրած «Առաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզին»: «Առաջին կետը վերաբերվում էր կաթողիկոսական տեղապահի ընտրությանը: Կարևոր է, որ դա տեղի ունենա այս պահին ՀԱՍԵ-ում գործող կանոններին համապատասխան: Ինչքան գիտեմ՝ դա իրականացնում է Եպիսկոպոսաց դասը: Կաթողիկոսական տեղապահի առաջնային գործը պետք է լինի ՀԱՍԵ նոր կանոնագրքի ընդունման պրոցեսի կազմակերպումը»,- նշել է Փաշինյանը:

Աղբյուրը`   Նիկոլ Փաշինյան