Չորեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Երբ Քոչարյանը գնում էր, Գյումրին աշխուժանում էր, իսկ Նիկոլը եկեղեցու փակում արեց»․ Սևակ Հակոբյան

«Երբ Քոչարյանը գնում էր, Գյումրին աշխուժանում էր, իսկ Նիկոլը եկեղեցու փակում արեց»․ Սևակ Հակոբյան
127
Այսօր, 22:36

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «Ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակի օրը՝ դեկտեմբերի 7-ին, Փաշինյանի ու իր խմբակի Գյումրի այցը շարունակում է վրդովեցնել մարդկանց։ Իշխանականներն անտեղի հրճվում են, թե՝ տեսե՛ք, Նիկոլը Գյումրիում էլ պատարագ արեց։ Նիկոլը պատարագ չարեց, նա զոռով փակել տվեց եկեղեցին, որպեսզի ՔՊ-ական ծես անի իր նեղ կռուգով։ Դա ավելի շատ կուսակցական ժողով էր, կամ ՔՊ փարթի։ Ժողովուրդը ընկալեց, որպես հերթական արշավանք եկեղեցու վրա։
Արշավանքի էր նման նաև ձևական խոնարհումը երկրաշարժի զոհերի հիշատակին։ Ինչո՞ւ էր ձևական․ Դե բա ձևական չէ՞ր․ երկրաշարժից 37 տարի անց Գյումրիում դեռ դոմիկներում ապրող մարդիկ կան։ ՀՀՇ-ական իշխանությունից հետո մեկ էլ Փաշինյանի իշխանությունն է, որ գոնե մեկ ընտանիքի պետության միջոցներով չի հանել տնակներից։
Հիշում եմ, որ երբ Ռոբերտ Քոչարյանն էր նախագահության տարիներին այցելում Գյումրի, նախ գնում էր հարգանքի տուրք մատուցելու, բայց ոչ թե առանձին, թիկնազորով ու ոստիկաններով փակելով տարածքը, այլ ժողովրդի հետ, սովորական, հնարավոր հավասարի պես։ Բայց ամենակարևորն այն էր, որ Գյումրի այցերի ժամանակ անպայման մասնակցում էր նորակառույց շենքի, թաղամասի բացման՝ բնակարաններ՝ անօթևանների համար, դպրոց-մանկապարտեզներ։ Տո՛ւն էր տալիս մարդկանց, որը խորթ բան է այս կառավարությանը, որոնք 150 հազար հոգու զրկել են տնից։
Քոչարյանի գնալիս Գյումրին աշխուժանում էր, անգամ սգո օրը, մի տեսակ տոնական էր դառնում, որովհետև մարդիկ տեղափոխվում էին տնակներից․ իսկ Նիկոլը ոչ թե որևէ շենքի բացում արեց, այլ հակառակը՝ եկեղեցու փակում։ Նրա այցից հետո տեղի հոգևորականները ստիպված եղան եկեղեղեցին պատարագով մաքրել»։

Աղբյուրը`   Սևակ Հակոբյան