Չորեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Դատարանը Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը վերացրեց

Դատարանը Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը վերացրեց
117
Այսօր, 20:00

Հակակոռուպցիոն դատարանում Սեյրան Օհանյանի, Մանուկ Վարդանյանի, Նորայր Կարապետյանի, Արմեն Գեւորգյանի, Էդգար Արշակյանի, Գրիգորի Խաչատուրովի, Հակոբ Մարտիրոսյանի գործով այսօրվա դատական նիստում Գրիգորի Խաչատուրովի պաշտպանական թիմը օրենսդրությամբ նախատեսված վաղեմության ժամկետը լրանալու անվերապահ հիմքով միջնորդեց գեներալի նկատմամբ քրեական հետապնդումը վերացնել։ Այս մասին հայտնում է «Առավոտ»-ը։

«Պաշտպանները նիստից հետո նշեցին, որ այս դատական գործընթացը շատ երկար էր ձգձգվում, իսկ Գրիգորի Խաչատուրովը այս պահին գտնվում է ուսումնառության մեջ։

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ և վերադառնալով՝ բավարարեց միջնորդությունը»,- գրել է լրատվամիջոցը: