Հինգշաբթի, 11 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Գուցե երկրի քաղաքական վերնախավի ներկայությունը ենթադրում է անվտանգային որոշակի գործողություններ»․ Անահիտ Ավանեսյան

«Գուցե երկրի քաղաքական վերնախավի ներկայությունը ենթադրում է անվտանգային որոշակի գործողություններ»․ Անահիտ Ավանեսյան
156
Այսօր, 13:27

«Ինչպե՞ս եք գնահատում, որ պատարագից մեկ օր առաջ եկեղեցու դռները փակվում են ԱԱԾ-ի միջոցով, կապարակնքվում են, մարդկանց թույլ չեն տալիս մասնակցել պատարագի և պատարգը ծառայեցվում է քաղաքական վերնախավին»,- ճեպազրուցի ժամանակ հարց ուղղվեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։ «Պատարագը չի կարող ծառայեցվել վերնախավին, պատարագը մատուցվում է և ուղղված է Աստծուն, և ոչ մի քաղաքական ենթատեքստ չի կարող ունենալ։ Անտանգության միջոցառումների առումով չեմ կարող խոսել, բայց, այո, գուցե երկրի քաղաքական վերնախավի ներկայությունը ենթադրում է անվտանգային որոշակի գործողություններ՝ մինչ այդ այցելությունները»,- ի պատասխան ասաց նախարարը։

«Որոշ քաղաքացիներ փորձում են քաղաքական ենթատեքստ ունեցող հայտարարություններ բարձրացնել եկեղեցու ներսում, ինչը պատարագը շեղելու և դրանից հայացքները տանելուն է ուղղված։ Այս սադրիչ գործողություններին իշխանությունը շատ տոլերանտ է վերաբերում և քաղաքացիների ոչ մի իրավունք չի խախտվում։ Բայց ակնհայտ է, որ շատ քաղաքացիներ այս հոգևոր նորոգման ճանապարհին հավատում և աջակից են»,- հավելեց Անահիտ Ավանեսյանը։

Անահիտ Ավանեսյանի ճեպազրույցը