«Կա խուզարկություններ իրականացնելու և փաստաթղթեր առգրավելու դատարանի որոշում»․ Նժդեհ Իսկանդարյան
![]() 284 Հինգշաբթի, 11 դեկտեմբերի, 2025 թ., 14:24 «Մոտ 1 ժամ է՝ ՔԿ-ից մեծաքանակ խմբով ներկայացել են և խուզարկություն է տեղի ունենում՝ փաստաթղթերի մասով: Առաջին հարկում խուզարկությունը վերջացրել են, հիմա երկրորդ հարկն են խուզարկում․ սպասենք զարգացումներին»,- «ABC Media»-ի հետ զրույցում ասել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը՝ անդրադառնալով Արցախի ներկայացուցչությունում իրականացվող խուզարկությանը: «Այլ մեկնաբանություններ չունեմ՝ հասկանալի պատճառներով, հետո Արցախի իշխանություններն իրենց հստակ դիրքորոշումը կհայտնեն: Դատարանի որոշումը կա խուզարկություններ իրականացնելու և փաստաթղթեր առգրավելու, այս պահին դեռ ոչ մի փաստաթուղթ չի առգրավվել»,- հավելել է նա: Պետնախարաը չմեկնաբանեց լրագրողի այն դիատրկումը, որ սա կապո՞ւմ եք երեկվա լսումների հետ․ «Եկեք մեկնաբանություններ չանենք, որոշ ժամանակ անց մեր հստակ դիրքորոշումը կլինի»։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը տեղեկացրել էր, որ Արցախի ներկայացուցչությունում, արցախցիների վերադարձին վերաբերվող խորհրդարանական լսումներից մեկ օր անց՝ այսօր, ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում: |

«Հաստատում է, որ իրենց հրամանով քաղաքացիներին ապօրինի գաղտնալսում են»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
1716:24
«Արևմտյան Ադրբեջանի փախստականները կվերադառնան իրենց հողերը»․ Ալեքբերլի
4216:15
«Եռաբլուրի 120 մետր ճանապարհը չեք կարողանում նորմալ բարեկարգեք»․ Արամ Գևորգյան
5115:54
«Ապահովագրության համակարգի ներդրումը նախընտրական ռեյտինգը չբարձրացրեց․ անցնում ենք հաջորդ գործողությանը»․ Անուշ Պողոսյան
5415:36
Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6415:12
«Դու չես որոշելու, թե լրագրողն ինչ հարցեր տա քեզ»․ Գագիկ Համբարյան
9014:36
«Ջրանջատումներ լինելու են, բայց ոչ այն ռեժիմներով, որ հայտարարել է «Վեոլիա ջուրը»․ Արամազդ Ղալամքարյան (տեսանյութ)
8014:30
Իրանը փակել է Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով օդային տարածքը
17314:27
