«Երեկվա լսումները լրացուցիչ առիթ են հանդիսացել»․ Արտակ Բեգլարյան
![]() 123 Այսօր, 14:50 «Իհարկե, ուղիղ կապ կա այսօրվա հետախուզումների և երեկվա ԱԺ լսումների միջև»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Արցախ Միության» նախագահ, Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։ «Ոչ միայն ուղիղ կապ կա, այլ հիմնական առիթը դա է։ Իսկ պատճառը բոլորս հասկանում ենք՝ վաղուց Արցախի պետական ինստիտուտների հանդեպ՝ այդ թվում այս, հետապնդումներն ակտիվ են եղել, ուղղակի երեկվա լսումները լրացուցիչ առիթ են հանդիսացել»,- նշեց Բեգլարյանը։ «Ըստ ձեզ՝ ինչպիսի՞ ճակատագիր է սպասվում ներկայացուցչության շենքին, քանի որ ավելի վաղ դատախազությունը շենքը բռնագանձելու պահանջ էր ներկայացրել»․ հետաքրքրվեց լրագրողը։ «Եթե բավարար հանրային ճնշում չլինի, իհարկե, կհասնեն։ Չեք տեսնո՞ւմ, որ իրենք ինչ ուզում են, դատարաններն էլ այդ ակտերն էլ ընդունում են»,- ի պատասխան ասաց Արտակ Բեգլարյանը։ Արցախի նախկին ՄԻՊ-ը հավանական համարեց նաև այսօրվա խուզարկության և երեկ ՀՀ վարչապետի Գերմանիայում կատարած այն հայտարարության միջև, թե պետք է փակվի ԼՂ վերադարձի հարցը․ «Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքից հրաժարվողը չի կարող լինել Նիկոլ Փաշինյանը, կամ ՀՀ վարչապետը, Արցախի ժողովուրդը պետք է որոշի վերադառնում է, թե ոչ»,- հավելեց Արցախի քաղաքական գործիչը։ |

Նիկոլ Փաշինյանը հաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ համագործակցելու ԵԱՏՄ շրջանակներում
1718:00
«Միսս Ֆինլանդիան» զրկվել է տիտղոսից՝ ռասիզմի մեղադրանքների պատճառով (լուսանկար)
8517:35
«Պետականության և ինքնիշխանության մասին բոլոր պատումները հիմնված են երկակի մոտեցումների վրա»․ Արա Պողոսյան
9317:12
«ՀՀ-ում կանանց միջին աշխատավարձը 1,6 անգամ ցածր է տղամարդկանց միջին աշխատավարձից». Մեսրոպ Առաքելյան
11617:06
««Այսօրվա խուզարկության արդյունքում հայտնաբերված հանցավոր առարկաները»․ Ռոման Երիցյան
20417:00
«Հայոց Եկեղեցին «կանոնադրություն չունի» անհարկի պնդումն իրականության հետ որևէ աղերս չունի»․ Մայր Աթոռ
12216:48
Հրազդան կիրճի մոտակայքում տղամարդու դի է հայտնաբերվել
15116:36
Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
10716:18
