Հինգշաբթի, 11 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

Հրազդան կիրճի մոտակայքում տղամարդու դի է հայտնաբերվել

Հրազդան կիրճի մոտակայքում տղամարդու դի է հայտնաբերվել
152
Այսօր, 16:36

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ժամը 12:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հրազդան» ստադիոնի հարևանությամբ գտնվող Հրազդան կիրճի մոտ եղած փոքր կամրջի տակ դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները մոտ 500 մետր ոտքով, մեծ դժվարությամբ դին մոտեցրել են անվտանգ վայր: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը, ով կլինի մոտ 55-60 տարեկան տղամարդ: