Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ
![]() 107 Այսօր, 16:18 Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական հերթական նիստը: Ըստ մեղադրանքի՝ Սերժ Ազատի Սարգսյանը 2000 թվականի մայիսի 20-ից մինչև 2007 թվականի ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, ՀՀ Սահմանադրության 85-րդ հոդվածի համաձայն՝ հանդիսանալով ՀՀ կառավարության անդամ, «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն՝ իրականացնելով զինված ուժերի անմիջական ղեկավարումը, ՀՀ կառավարության գործունեության կարգը սահմանելու մասին ՀՀ նախագահի 16.03.2002թ. համար ՀՆ-1064 հրամանագրի համաձայն՝ հանդիսանալով պաշտպանության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականության մշակումն ու իրականացումն ապահովող հանրապետական գործադիր մարմնի ղեկավար, իրավասու է եղել ղեկավարել, կազմակերպել և վերահսկել ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի մեջ մտնող մարմինների և կազմակերպությունների գործունեությունը, վերահսկել նախարարության կողմից պետական գույքի տնօրինումը, տիրապետումը և օգտագործումը, իր իրավասության սահմաններում ընդունել և օրենքով սահմանված կարգով հրապարակել գերատեսչական իրավական ակտեր, արձակել հրամաններ, տալ ցուցումներ, առանց լիազորագրի հանդես գալ Հայաստանի Հանրապետության կամ նախարարության անունից, ինչպես նաև տալ նշված սուբյեկտների անունից հանդես գալու լիազորագրեր, այդպիսով պետական մարմնում մշտապես իրականացրել է կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ և հանդիսացել է պաշտոնատար անձ։ Բացի այդ, դատախազը 05.11.2025 թվականին Սերժ Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, որը համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին, որը վերաբերում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն: |

Նիկոլ Փաշինյանը հաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ համագործակցելու ԵԱՏՄ շրջանակներում
1718:00
«Միսս Ֆինլանդիան» զրկվել է տիտղոսից՝ ռասիզմի մեղադրանքների պատճառով (լուսանկար)
8517:35
«Պետականության և ինքնիշխանության մասին բոլոր պատումները հիմնված են երկակի մոտեցումների վրա»․ Արա Պողոսյան
9317:12
«ՀՀ-ում կանանց միջին աշխատավարձը 1,6 անգամ ցածր է տղամարդկանց միջին աշխատավարձից». Մեսրոպ Առաքելյան
11617:06
««Այսօրվա խուզարկության արդյունքում հայտնաբերված հանցավոր առարկաները»․ Ռոման Երիցյան
20417:00
«Հայոց Եկեղեցին «կանոնադրություն չունի» անհարկի պնդումն իրականության հետ որևէ աղերս չունի»․ Մայր Աթոռ
12216:48
Հրազդան կիրճի մոտակայքում տղամարդու դի է հայտնաբերվել
15116:36
Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
10716:18
