Հինգշաբթի, 11 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Հիմա հասկանո՞ւմ եք՝ ինչքան մեծ ու ծանր բեռ է փոխանցվում հաջորդ սերունդներին». Տարոն Սիմոնյան

«Հիմա հասկանո՞ւմ եք՝ ինչքան մեծ ու ծանր բեռ է փոխանցվում հաջորդ սերունդներին». Տարոն Սիմոնյան
151
Այսօր, 19:30

ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբան Տարոն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հիմա հասկանո՞ւմ եք՝ ինչքան մեծ ու ծանր բեռ է փոխանցվում հաջորդ սերունդներին, երբ պետության անունից հանդես եկող մարդու լեզուն ու ընդհանրապես վարքը կաշկանդված չի լինում ո՛չ ազգային շահով, ո՛չ պետական շահերով, ո՛չ իշխանության մյուս ճյուղերով, ո՛չ պետական ինստիտուտներով ու կադրերով, ո՛չ հանրային հեղինակություն ունեցող այլ անձանցով, ո՛չ օրենքներով և ո՛չ էլ բարոյականությամբ ու արժեհամակարգով ․․․
Դեռ 1772թ-ից՝ Մովսես Բաղրամյանի՝ «Նոր տետրակ, որ կոչի հորդորակ»-ից սկսած՝ մեզ զգուշացում է գալիս, որ թույլ չտանք իշխանության կենտրոնացում մեկ անձի ձեռքում, որովհետև դա ուղիղ ճանապարհ է դեպի ոչնչացում, իսկ մենք 250 տարի անց էլ կրկին ղեկավար, առաջնորդ, թագավոր ու փրկիչ ենք փնտրում, որ հանուն մեր անպատասխանատվության նրան տանք մեր փոխարեն որոշում ընդունելու ու մեր սերունդներին հերթական անգամ կործանելու հնարավորությունը ․․․
Հ․Գ․ Այլ ճանապարհ չկա, #սկզբիցպետքէսկսենք, որովհետև դեռ «բա ո՞վ լինի, ո՞վ որոշի» հարցն ենք տալիս, փոխանակ հարցնենք՝ «ինչո՞ւ և ինչպե՞ս»:

Աղբյուրը`   Տարոն Սիմոնյան