Մադելին Շարաֆյանի «Elio»-ն առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի

Pixar-ի «Elio» անիմացիոն ֆիլմը, որի համառեժիսորներից է հայազգի կինոռոժիսոր Մադելին Շարաֆյանը, ներառվել է 2026-ի Golden Globe մրցանակաբաշխության «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում։ Սա պատմական պահ է հայկական կինոյի համար․ Շարաֆյանը դարձել է առաջին հայ կինն ու Pixar-ի պատմության մեջ ընդամենը երրորդ կին ռեժիսորը, ով գլխավորել է լիամետրաժ նախագիծ։
Մրցանակաբաշխությունը կանցկացվի ուղիղ եթերով հունվարի 11-ին։ Ֆիլմի ստեղծմանը մասնակցել են «Օսկարի» դափնեկիր Դոմի Շին և Pixar-ի ստեղծագործական պրոդյուսեր Ադրիան Մոլինան։
«Elio»-ն մրցում է Arco, Demon Slayer: Infinity Castle, KPop Demon Hunters, Little Amélie և Zootopia 2 ֆիլմերի հետ։
«Էլիո»-ն 11 ամյա տղայի մասին է, ով պատահաբար դառնում է Երկրի «ներկայացուցիչը» հեռավոր գալակտիկայում։ Ֆիլմը առանձնանում է խորքային թեմաներով՝ պատկանելիություն, ինքնություն և հասունացում, որոնք համադրված են Pixar-ի ֆանտաստիկ աշխարհի հետ։
Ավելի վաղ Շարաֆյանը պարգևատրվել է Armenian Film Society Gala-ի մրցանակով, որը նրան է հանձնել Pixar-ի պրոդյուսեր և հայկական սփյուռքի ներկայացուցիչ Քեթրին Սարաֆյանը։

Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
145Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
67415.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
45413.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
45413.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
50012.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
45212.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
58210.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
76408.09.2026, 23:12