Ուրբաթ, 12 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Հովհաննավանքում կեղծ «պատարագի» ընթացքում տեղի ունեցած իրավախախտումների մասին դիմումները մերժվել են

Հովհաննավանքում կեղծ «պատարագի» ընթացքում տեղի ունեցած իրավախախտումների մասին դիմումները մերժվել են
128
Երեկ, 22:36

Հոկտեմբերին Հովհաննավանքում իշխանությունների կազմակերպած «պատարագի» ընթացքում տեղի ունեցած իրավախախտումների մասին քննչական մարմիններ ներկայացված դիմումները մերժվել են, բողոքարկումները առայժմ մնացել են անպատասխան. «Sputnik Արմենիա»-ին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հովհաննավանքի կարգալույծ արված քահանան՝ Ստեփան Ասատրյանը (նախկինում՝ տեր Արամ – խմբ․) հոկտեմբերի 26-ին «պատարագ» է մատուցել։ Թեպետ Մայր աթոռը բազմիցս հայտարարեց, որ եկեղեցական ծես անցկացնել կարող է միայն օծված հոգևորականը, սակայն ոչ միայն Ստեփան Ասատրյանը հետ չկանգնեց իր մտադրությունից, այլև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախարարներ, մարզպետներ և Ստեփան Ասատրյանի ու ՔՊ հարյուրավոր համակիրներ մասնակցեցին հայտարարված «պատարագին»։
«Հովհաննավանքի մասով մենք հաղորդում էինք ներկայացրել գլխավոր դատախազին, խնդրել էինք բարձրացնել Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնատար անձանց քրեական պատասխանատվության հարցը։ Հիմքերը հետևյալն էին՝ մենք գտնում ենք, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածի համաձայն Հովհաննավանքում խոչընդոտվել է կրոնական ծեսի կատարումը, ընդ որում՝ իշխանական կամ ծառայական լիազորություններով պայմանավորված, ինչը ավելի որակյալ է դարձնում հանցագործությունը։ Մենք կարծում ենք, որ վարչապետի, ոստիկանության, քննչական մարմնի ծառայողների, ինչպես նաև Ստեփան Ասատրյանի և այլ քաղաքական անձանց գործողություններով խոչընդոտվել է Հայ առաքելական սուրբ եկեղեցու գործունեությունը։ Մենք նաև համարել ենք, որ այստեղ կա նաև ծառայական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հանցակազմ, և այդ հարցը նույնպես բարձրացրել ենք։ Բայց քննչական մարմինը քրեական վարույթ չնախաձեռնեց։ Մենք բողոքարկել ենք դատախազին, այնուհետև՝ դատարան։ Բողոքը մինչև հիմա էլ այս պահին դեռ դատարանում է, պատասխան չունենք»,– ասել է փաստաբանը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։