Պուտինը հրաման է տվել շարունակել ռազմական գործողություններն Ուկրաինայում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 11-ին խորհրդակցություն է անցկացրել ռազմական հրամանատարության հետ:
Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը Պուտինին զեկուցել է Խարկովի և Դոնեցկի մարզերում ռուսական զորքերի առաջխաղացման մասին։ Մասնավորապես, նա նշել է, որ Դոնբասի Սևերսկ քաղաքն անցել է Ռուսաստանի վերահսկողության տակ։ Գերասիմովը պնդել է, որ Սևերսկի (Դոնբասի հյուսիսարևմտյան մասում գտնվող քաղաք) գրավումը պայմաններ է ստեղծել Սլավյանսկ քաղաքի վրա հետագա հարձակման համար։
Այնուամենայնիվ, Պուտինը նշել է, որ բոլոր ոլորտներում նախաձեռնությունը ռուսական բանակի ձեռքում է, և որ ռուսական զորքերը «շարունակում են կատարել ռազմական առաջադրանքներ և վստահորեն առաջ են շարժվում ամբողջ ճակատով»։
Ավելին, Ռուսաստանի նախագահը հրամայել է իր զորքերին շարունակել մարտական գործողությունները՝ «բոլոր նպատակներին հասնելու համար». «Զորքերի խմբավորումների հրամանատարները պետք է շարունակեն կատարել իրենց առաջադրանքները՝ խստորեն համապատասխանելով հատուկ ռազմական գործողության պլանին (այսպես Ռուսաստանում անվանում են Ուկրաինայի դեմ պատերազմը - խմբ.)»։
Ուկրաինացի զինվորականները արձագանքել են Ռուսաստանի նախագահի հայտարարությանը։ «Արևելք» ուժերի խումբը հայտնել է, որ Սլավյանսկի ուղղությամբ գտնվող Սևերսկ քաղաքը մնում է Ուկրաինայի պաշտպանության ուժերի վերահսկողության տակ, և «հակադիվերսիոն գործողությունները» շարունակվում են։
«Ուկրաինայի պաշտպանության ուժերը շարունակում են վերահսկել Պոկրովսկի հյուսիսային հատվածը։ Քաղաքի կենտրոնական հատվածում ուկրաինացի զինվորները խոչընդոտում են (ռուսների) առաջխաղացումը։ Միրնոգրադում ուկրաինական ստորաբաժանումները պահպանում են պաշտպանական գծերը...», - հայտնել են ուկրաինացի զինվորականները։

«Արդարադատությունը քողարկված պատիժ չպիտի դառնա»․ Լիլիթ Գալստյան
5003:06
Կրակովում հրաձգության հետևանքով 6 մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել
109Երեկ, 23:12
«Ինձ շատ են դիմում տավուշցիներ, ասում են՝ Նիկոլ Փաշինյանին էլ գրեցի, բայց բան չփոխվեց»․ Ոսկան Սարգսյան
107Երեկ, 22:36
«Անարդար է խաղաղության գործընթացը ձգձգելու հարցում մեղադրել հայաստանյան ընդդիմությանը»․ Թաթուլ Հակոբյան
123Երեկ, 17:12
«Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների դեմ ցանկացած բռնություն անընդունելի է և դատապարտելի»․ Լիլիթ Գալստյան
142Երեկ, 16:00
«Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել»․ Լիզա Ճաղարյան (տեսանյութ)
127Երեկ, 15:48
«Մենք գտնվում ենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
154Երեկ, 15:18
«Արմեն Բեգոյանը սպառնում է դատական հայց ներկայացնել իմ դեմ»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
117Երեկ, 15:06