Փակվելո՞ւ է Արցախի ներկայացուցչության շենքը. «Ժողովուրդ»
![]() 159 Այսօր, 08:54 «Ժողովուրդ»-ը գրում է. «Նախօրեին՝ դեկտեմբերի 11-ին, Արցախի ներկայացուցչության շենքում իրականացված խուզարկությունից հետո մեր աղբյուրները փոխանցեցին, որ հնարավոր է՝ մինչև տարեվերջ փակեն կամ վերջնականապես խլեն շենքը Արցախի իշխանություններից։ Արցախի պաշտոնյաներից որևէ մեկը չմեկնաբանեց մեր տեղեկությունները, բայց և այնպես չբացառեցին, որ խուզարկությունից հետո, հնարավոր է, նաև փակեն շենքը։ Կլինի մինչեւ տարեվերջ, թե տարեսկզբին, իրենց է միայն հայտնի, բայց, այնուամենայնիվ, տհաճ անակնկալների Արցախի իշխանությունները սպասում են։ Քրեական վարույթը, որի շրջանակում իրականացվել էր խուզարկության գործողությունը, նախաձեռնվել է 2025 թվականի հունիս ամսին։ Փաստաբանը նաև նշել էր, որ հունիսից սկսված գործի շրջանակում, ըստ իր տվյալների, հարցաքննվել էր միայն «Արդշինբանկ» ՓԲԸ-ի տնօրենը։ Քննչական կոմիտեն նախօրեի խուզարկությունից առգրավել էր մեկ համակարգիչ և մի քանի այլ իրեր, որոնք տեղավորել էին կարմիր, փոքրիկ պայուսակում»։ |

«Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց՝ բացակայելու արգելքը վերացվեց»․ Էրիկ Ալեքսանյան
2912:42
«Նիկոլն ու իր ընտանիքը ներքաշված են կոռուպցիայի, փողերի լվացման և հովանավորչության մեջ»․ Պետրոս Մակեյան
13411:12
«Հենց Լուսավորչի ու Օձնեցու գահին հավատարիմ մնալու առաքելության գիտակցումով Վեհափառը չի տրվում սադրանքների»․ Էդուարդ Շարմազանով
12510:54
«Դեկտեմբերի 14-ին Արմավիրի մարզի Սուրբ Գևորգ եկեղեցում կմասնակցեմ պատարագի». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
14410:48
«Միակ ուղին կաթողիկոսի հանդիպումն է վարչապետի հետ՝ քննարկելու նրա հանգստի կոչվելու պայմանները»․ Վազգեն արքեպիսկոպոս (տեսանյութ)
14410:42
«Մեքենան կրկին ու վերջնական թալանվել է»․ Տիգրան Աբրահամյան (լուսանկար)
15410:18
«Հանցագործները դեռ ազատության մեջ են, իսկ զոհվածի հորը դատապարտել էին ազատազրկման»․ Էդգար Ղազարյան
16609:36
ԱԱԾ-ն վայրագ ճնշումներ է գործադրել. «Հրապարակ»
17809:12
