Սոթքում Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչները տեղազննում են իրականացրել. «Ժողովուրդ»
![]() 98 Այսօր, 09:00 «Ժողովուրդ»-ը գրում է. «Տեղեկություններ էինք ստացել, որ օրեր առաջ Գեղարքունիքի մարզի Սոթքի հանքում ադրբեջանական և հայկական կողմերը սահմանազատման աշխատանքներ են իրականացրել: - Սոթքի հանքավայրի սահմանային հատվածում կատարվել են համատեղ տեղազննման աշխատանքներ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչների կողմից: - Ըստ մեր տեղեկությունների՝ ադրբեջանցի եւ հայ զինվորականները քարտեզով հանքի տարածքում են արդեն մի քանի օր: Իրակա՞ն են այս տեղեկությունները, թե՞ ոչ: Եթե այո, ապա ո՞ր քարտեզներով, ի՞նչ փաստաթղթերով է այդ սահմանազատումն իրականացվում: - Սահմանազատում իրականացնելու համար անհրաժեշտ է հանրաքվե, եթե հանրաքվե չի արվել, ինչպե՞ս են նման գործողություններ իրականացվում: - Սահմանազատման հետ կապված աշխատանքները կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ և ԱԺ-ի կողմից վավերացված՝ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգով»։ |

«Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց՝ բացակայելու արգելքը վերացվեց»․ Էրիկ Ալեքսանյան
2912:42
«Նիկոլն ու իր ընտանիքը ներքաշված են կոռուպցիայի, փողերի լվացման և հովանավորչության մեջ»․ Պետրոս Մակեյան
13411:12
«Հենց Լուսավորչի ու Օձնեցու գահին հավատարիմ մնալու առաքելության գիտակցումով Վեհափառը չի տրվում սադրանքների»․ Էդուարդ Շարմազանով
12510:54
«Դեկտեմբերի 14-ին Արմավիրի մարզի Սուրբ Գևորգ եկեղեցում կմասնակցեմ պատարագի». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
14410:48
«Միակ ուղին կաթողիկոսի հանդիպումն է վարչապետի հետ՝ քննարկելու նրա հանգստի կոչվելու պայմանները»․ Վազգեն արքեպիսկոպոս (տեսանյութ)
14410:42
«Մեքենան կրկին ու վերջնական թալանվել է»․ Տիգրան Աբրահամյան (լուսանկար)
15410:18
«Հանցագործները դեռ ազատության մեջ են, իսկ զոհվածի հորը դատապարտել էին ազատազրկման»․ Էդգար Ղազարյան
16609:36
ԱԱԾ-ն վայրագ ճնշումներ է գործադրել. «Հրապարակ»
17809:12
