ԱԱԾ-ն վայրագ ճնշումներ է գործադրել. «Հրապարակ»
![]() 183 Այսօր, 09:12 «Հրապարակ»-ը գրում է. «Դեկտեմբերի 10-12-ը ծրագրված Եպիսկոպոսաց ժողովը չեղարկվեց, բայց պարզ չեղավ, թե որն է անորոշ ժամկետով հետաձգելու պատճառը։ Իշխանական շրջանակներն ուրախացան, թե կաթողիկոսը ժողովում չունի մեծամասնություն, դրա համար «զադնի դրեց»։ Մեզ պատմեցին, որ ժողովը հետաձգվել է ԱԱԾ-ի վայրագ ճնշումների արդյունքում։ Վեհափառին փոխանցել են՝ եթե ժողովը կայանա, և 10 եպիսկոպոսների վերաբերյալ որոշումներ կայացվեն, դրան կհետևեն իրենց համար անցանկալի զարգացումներ։ Անգամ հոգևորականների անուն են նշել, որոնց կձերբակալեն։ Հասկացրել են՝ այնպես կանեն, որ ժողովը չկայանա․ կփակեն դրսից եկող հոգևորականների մուտքը կամ կարգելեն վերադառնալ իրենց թեմերը։ Վեհափառը չի ցանկացել սրել իրավիճակը։ Մեզ ասացին, որ այս մասին տեղյակ են նաև 10 տիրադավները, որոնք մի կեղծ հայտարարություն տարածեցին, թե ափսոսում են հետաձգվելու առիթով, քանի որ ժողովին ուղղված ասելիք ունեին, պատրաստվում էին իրենց տեսակետն «արտահայտել»։ Չգիտես ինչու, այդ տեսակետը հրաժարվեցին Գերագույն հոգևոր խորհրդի նիստում հայտնել, չնայած հրավիրված էին մասնակցելու»: |

«Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց՝ բացակայելու արգելքը վերացվեց»․ Էրիկ Ալեքսանյան
2912:42
«Նիկոլն ու իր ընտանիքը ներքաշված են կոռուպցիայի, փողերի լվացման և հովանավորչության մեջ»․ Պետրոս Մակեյան
13411:12
«Հենց Լուսավորչի ու Օձնեցու գահին հավատարիմ մնալու առաքելության գիտակցումով Վեհափառը չի տրվում սադրանքների»․ Էդուարդ Շարմազանով
12510:54
«Դեկտեմբերի 14-ին Արմավիրի մարզի Սուրբ Գևորգ եկեղեցում կմասնակցեմ պատարագի». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
14410:48
«Միակ ուղին կաթողիկոսի հանդիպումն է վարչապետի հետ՝ քննարկելու նրա հանգստի կոչվելու պայմանները»․ Վազգեն արքեպիսկոպոս (տեսանյութ)
14410:42
«Մեքենան կրկին ու վերջնական թալանվել է»․ Տիգրան Աբրահամյան (լուսանկար)
15410:18
«Հանցագործները դեռ ազատության մեջ են, իսկ զոհվածի հորը դատապարտել էին ազատազրկման»․ Էդգար Ղազարյան
16609:36
ԱԱԾ-ն վայրագ ճնշումներ է գործադրել. «Հրապարակ»
17809:12
