«Եթե հակառակորդիդ «թուրք» ես կոչում, ինչպե՞ս ես պատկերացնում թուրքի հետ բարեկամությունը»․ Նաիրի Հոխիկյան
![]() 89 Այսօր, 02:06 Լրագրող Նաիրի Հոխիկյանը թելեգրամյան իր էջում գրում է․ «Թուրքերի նկատմամբ հայերի ատելությունն այսքան մեծ չի եղել ոչ խորհրդային տարիներին, ոչ նույնիսկ Արցախի ազատագրության ժամանակ։ Նկատե՞լ եք, որ նույնիսկ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ու նրա քարոզիչներն են իրենց ընդդիմադիր ուժերին վարկաբեկելու համար «թուրք» անվանում, տարածում, թե այս կամ այն գործիչը ծագումով թուրք է և նման բաներ, իսկ ընդդիմությունն իր հերթին Նիկոլին ու նրա կողքի մարդկանց է «թուրք» անվանում կամ կոչում թուրքական հայրանուններով։ Նկատած կլինեք նաև, որ հանրության մեջ էլ մարդիկ իրար վիրավորելու համար հիմա ավելի շատ են համեմատում թուրքի հետ։ Ու այսքանից հետո իշխանությունը կարծում է, թե Հայաստանը կմտնի թուրքական աշխարհի մեջ կամ կբարեկամանա մեր պատմական թշնամու հետ։ Եթե դու ինքդ ես հակառակորդներիդ «թուրք» կոչում, ինչպե՞ս ես պատկերացնում թուրքի հետ բարեկամությունը։ Արհեստական նախաձեռնությունները դատապարտված են ձախողման»։ Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան |

«Եթե հակառակորդիդ «թուրք» ես կոչում, ինչպե՞ս ես պատկերացնում թուրքի հետ բարեկամությունը»․ Նաիրի Հոխիկյան
8602:06
Հայտնաբերել են կողոպուտ անող «գիշերային թիթեռնիկներին»
16200:24
«Նոր հալածանք․ Վահագն Չախալյանը տեղափոխվել է պատժախուց»․ Գառնիկ Դանիելյան
156Երեկ, 23:36
«ՀՀ-ի համար կենսական անհրաժեշտություն է իշխանափոխությունը». Դավիթ Մանուկյան
175Երեկ, 22:12
Վերին Լարսը փակ է բեռնատարների համար
154Երեկ, 22:06
Կանոնավոր չվերթներ կիրականացվեն Երևան-Ալիկանտե-Երևան երթուղով
128Երեկ, 21:42
«Քաղաքացին պարտավոր չէ վճարել մի ծառայության համար, որը չի կատարում իր նպատակը». Սոնա Աղեկյան (տեսանյութ)
239Երեկ, 21:36
«Պահանջվեց 2 տարի և ՍԴ 2 որոշում, որ փորձեն ապահովել դատավորի լսված լինելու իրավունքը»․ Դավիթ Հարությունյան
183Երեկ, 20:54
