Թրամփը զգուշացրել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով Երրորդ համաշխարհային պատերազմի սպառնալիքի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է, որ ուկրաինական հակամարտությունը կարող է վերածվել Երրորդ համաշխարհային պատերազմի։ Նա այս հայտարարությունն արել է Սպիտակ տանը լրագրողների հետ ունեցած զրույցի ընթացքում։
Նա նշել է, որ իր կարծիքով, հակամարտության շուրջ զարգացումները ուղիղ ազդեցություն չունեն Միացյալ Նահանգների վրա, եթե իրավիճակը դուրս չգա վերահսկողությունից։
«Նման բաներն ավարտվում են Երրորդ համաշխարհային պատերազմով։ Ես օրերս ասացի, որ եթե բոլորը շարունակեն նման խաղեր խաղալ, դուք կհայտնվեք Երրորդ համաշխարհային պատերազմում»,- ասել է Թրամփը։
«Ես կարծում էի, որ մենք շատ մոտ էինք Ռուսաստանի հետ համաձայնության գալուն», - հավելել է Թրամփը։
Նրա խոսքով՝ Վաշինգթոնը հանձնառու է հակամարտության կարգավորմանը, չնայած այն դրա անմիջական կողմ չէ, այլ միայն մասնակցում է բանակցություններին։ Թրամփը վստահություն է հայտնել, որ և՛ Ուկրաինան, և՛ եվրոպական երկրները հետաքրքրված են Միացյալ Նահանգների ակտիվ մասնակցությամբ ստեղծված իրավիճակի կարգավորման գործում։

Քաղաքապետի ընտրություններին թեժ պայքար է սպասվում
12000:48
«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
155Երեկ, 17:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
251Երեկ, 17:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
248Երեկ, 16:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
135Երեկ, 16:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
238Երեկ, 15:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
227Երեկ, 15:13
«Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը եռակողմ հանդիպման առաջարկներ են մշակում». Պեսկով
209Երեկ, 14:25