Ուրբաթ, 12 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«ՀՀ-ում կգա՞ մի օր, երբ պաշտոնի նշանակելուց գիտելիքն ու մասնագիտական հմտությունները որոշիչ կլինեն»․ Քրիստինա Վարդանյան

«ՀՀ-ում կգա՞ մի օր, երբ պաշտոնի նշանակելուց գիտելիքն ու մասնագիտական հմտությունները որոշիչ կլինեն»․ Քրիստինա Վարդանյան
130
Այսօր, 13:18

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հետաքրքիր է, Հայաստանում կգա՞ մի օր, երբ պաշտոնի նշանակելուց գիտելիքն ու մասնագիտական հմտությունները որոշիչ կլինեն։
Տասնյակյակ տարիներ «մասնագետները» ոչնչացնում են Կանաչ ֆոնդը սանիտարական էտի անվան տակ, դատապարտում ծառերը։ Պետական համալսարանի դիմաց չքնաղ չորս ուռենիները խորը էտի զոհեր են։ Որտեղ տեսնում եք ծառերի «երիտասարդացում», իմացեք, որ ապագան նկարի պատկերն է։
Ամենացավալին, որ Կանաչապատման ՀՈԱԿ-ում ներկայացված են Ագրարային համալսարանի դոցենտները՝ գլխավոր դենդրոլոգի և տնօրենի խորհրդականների հաստիքներում, բայց տասնյակ տարիներ կիրառվող խոր էտը, որն արգելված է զարգացած երկրներում՝ Երևանում մինչ օրս, զանգվածային բնույթ է կրում։ ՀՈԱԿ-ի տնօրենն էլ՝ ծառերը «Տ» ձև և «Դեֆորմացված» անվանելով, շարունակ հատումներ է իրականացնում։
ԾԱՌ/ՕԴ/ԹՈՔ փոխկապակցվածությունը երբեք մոռանալ չի կարելի։ Սաղարթներն են բոլորիս կյանքի վահանը։ Այս սուզանավում բոլորս միասին ենք»։