«Ուկրաինան պատրաստ է համաձայնել Դոնբասում ապառազմականացված գոտու ստեղծմանը». #LeMonde

Ուկրաինան պատրաստ է համաձայնել Դոնբասում ապառազմականացված գոտու ստեղծմանը, հաղորդում է Le Monde-ն։ «Կիևը համաձայնել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ բանակցությունների հիմնական կետերից մեկին՝ ընդունելով Դոնբասում ապառազմականացված գոտու ստեղծումը»,- գրում է Le Monde-ն:
Նշվում է, որ տվյալ կետը ներառված էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կողմից վերամշակված և չորեքշաբթի երեկոյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հանձնված ԱՄՆ խաղաղության ծրագրում: Առաջարկի մշակմանը մասնակցել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը:
Կիևի կարծիքով ապառազմականացված գոտին կստիպի ուկրաինական և ռուսական զորքերին դուրս գալ Դոնբասի ներկայիս առաջնագծից։ Այն կարող է դրվել միջազգային ուժերի, մասնավորապես՝ Միացյալ Նահանգների հսկողության տակ՝ ռուսական հետագա ագրեսիան կանխելու համար։
«Սա հակամարտության դադարեցման համար բնական ձևաչափ է, հաշվի առնելով, որ տարածքի մի մասը, ցավոք, դե ֆակտո կմնա ռուսական օկուպացիայի տակ»,- նշել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

Քաղաքապետի ընտրություններին թեժ պայքար է սպասվում
12000:48
«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
155Երեկ, 17:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
251Երեկ, 17:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
248Երեկ, 16:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
135Երեկ, 16:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
238Երեկ, 15:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
227Երեկ, 15:13
«Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը եռակողմ հանդիպման առաջարկներ են մշակում». Պեսկով
209Երեկ, 14:25