«Դատարանը հաստատեց, որ կարմիր գծերի թանկացումն ապօրինի է»․ Գևորգ Ստեփանյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ավտոկայանատեղիների համար կարմիր գծերը 12 հազարից 160 հազար դրամ թանկացնելը փոքրամասնության իշխանությունը և նրա կցորդ քույր խմբակը պատճառաբանում էին քաղաքն իբր բեռնաթափելու մտադրությամբ։
«Մայր Հայաստանը» դիմել էր դատարան՝ վիճարկելով կարմիր գծերի ապօրինի թանկացումը։
Առաջին ատյանի դատարանը քաղաքային իշխանության այդ որոշումը ճանաչել էր ոչ իրավաչափ։ ՔՊ-ն ու իր կցորդը դա բողոքարկել էին Վերաքննիչ դատարան, բայց վերջինն էլ այսօր անփոփոխ է թողել Առաջին ատյանի դատարանի որոշումը։
Այսինքն, դատարանը հաստատեց, որ կարմիր գծերի թանկացումն ապօրինի է։
Սպասվող տարեվերջյան ավագանու նիստի ժամանակ ՔՊ-ն ու իր կցորդը նորից կարմիր գծերի թանկացման նախագիծ են բերելու 2026 թվականի համար։
Տեսնենք, թե ովքեր են դեմ գնալու երևանցիներին և դատարանի որոշմանը»։

«Կարգապահ վարորդների օրինական «թալան»». Կարեն Հեքիմյան
26609.10.2026, 02:06
«Զբոսաշրջիկներն ապշել էին, երբ իմացան, որ Երևանի ավտոկայանները չունեն ոչ հեռախոսահամար, ոչ կայք». Լուսինե Ավետյան
35707.10.2026, 21:12
«Քաղաքային իշխանությունների հիմարության պատճառով հերթական խցանումը». Պեդրո Զարոկյան
45006.10.2026, 20:24
«Պետք է վերացնել թեք կայանման նշաններն ու գծանշումները․ դրանք հակասում են գործող նորմերին»․ Արտակ Գաբոյան
83429.09.2026, 18:06
«Երևանի կենտրոնում պարեկային ծառայությունը պետք է ավելի խիստ վերահսկողություն իրականացնի». Վահան Բաբայան
89929.09.2026, 00:24
«2 կիլոմետրանոց խցանում՝ թեթև ավտովթարի պատճառով»․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
104025.09.2026, 13:24
«Երևանում երթևեկությունը վերածվում է լուրջ խնդրի»․ Վահան Բաբայան
113223.09.2026, 12:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
115522.09.2026, 21:24