Հայտնաբերել են կողոպուտ անող «գիշերային թիթեռնիկներին»
![]() 129 Այսօր, 00:24 Դեկտեմբերի 4-ին բացահայտվել է Շենգավիթ վարչական տարածքում տեղի ունեցած կողոպուտի դեպք, որում ներգրավված են եղել «գիշերային թիթեռնիկներ»։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 3-ին, ժամը 10։30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Սյուզի և Աննա անուններով ներկայացած երկու աղջիկներ Գործարանային մետրոյի մոտ իրենց կողմից վարած ավտոմեքենայով մոտեցել են Շիրակի մարզի բնակիչ 36-ամյա Անդրանիկ Ս․-ին և նրան հրավիրել են Բագրատունյաց պողոտայում գտնվող իբրև հյուրանոց շահագործվող տարածք։ Արդեն տեղում Սյուզիի և Աննայի հանդիպումը Անդրանիկի հետ տևել է մոտ 10 րոպե, որի ժամանակ նրանք Անդրանիկից հետքրքրվել են, թե ինչքան գումար ունի, և էս մեր միամիտ «Ձախորդ փանոս»-ը ասել է, որ իր մոտ կա 500 հազար դրամ։ Կարճ ժամանակում Սյուզին ու Աննան կարողացել են նրանից հափշտակել ողջ գումարը և դիմել փախուստի։ Շենգավիթի ոստիկանները պարզել են, որ Սյուզին 39-ամյա Սյուզաննա Հ․-ն է , իսկ Աննան՝ 40-ամյա Աննա Ս․-ն։ Վերջիններիս հետ Շենգավիթի ոստիկանները կատարել են բացատրական աշխատանքներ, որի արդյունքում նրանք ներկայացել են ոստիկանություն, որտեղ էլ Աննա Ս․-ն հայտնել է, որ դեկտեմբերի 3-ին այդ տղամարդու հետ իրենք գնացել են Բագրատունյաց պողոտայում գտնվող նշված հյուրանոց, որտեղ այդ տղամարդը իրենց տվել է ամեն մեկին 4 հազար դրամ և իրենք նրանից ոչ մի գումար չեն տարել։ Աննա Ս․-ն և Սյուզաննա Հ․-ն Շենգավիթի ոստիկաննության բաժնից ներկայացել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ էլ պարզվելու է «գիշերային թիթեռնիկներն» են ճիշտ, թե նրանցով գերված տղամարդը։ |

Հայտնաբերել են կողոպուտ անող «գիշերային թիթեռնիկներին»
11300:24
«Նոր հալածանք․ Վահագն Չախալյանը տեղափոխվել է պատժախուց»․ Գառնիկ Դանիելյան
121Երեկ, 23:36
«ՀՀ-ի համար կենսական անհրաժեշտություն է իշխանափոխությունը». Դավիթ Մանուկյան
166Երեկ, 22:12
Վերին Լարսը փակ է բեռնատարների համար
146Երեկ, 22:06
Կանոնավոր չվերթներ կիրականացվեն Երևան-Ալիկանտե-Երևան երթուղով
123Երեկ, 21:42
«Քաղաքացին պարտավոր չէ վճարել մի ծառայության համար, որը չի կատարում իր նպատակը». Սոնա Աղեկյան (տեսանյութ)
227Երեկ, 21:36
«Պահանջվեց 2 տարի և ՍԴ 2 որոշում, որ փորձեն ապահովել դատավորի լսված լինելու իրավունքը»․ Դավիթ Հարությունյան
181Երեկ, 20:54
«Բացահայտվել է Միհրան Հակոբյանի նկատմամբ բռնություն գործադրած անձանց ինքնությունը». ՔԿ
137Երեկ, 20:48
