«Ծեծկռտուք՝ օդանավակայանի ՊԵԿ աշխատողների և քաղաքացու միջև»․ Լիա Սարգսյան

Լրագրող Լիա Սարգսյանը սոցցանցի իր էջում գրել է․ «18+ Խայտառակ միջադեպ, ծեծկռտուք՝ օդանավակայանի ՊԵԿ աշխատողների և քաղաքացու միջև.
Լուսադեմին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ՊԵԿ կարմիր գոտում միջադեպ է տեղի ունենում քաղաքացու և ՊԵԿ աշխատակիցների միջև, որն ավարտվում է քաշքշուկով և ձերբակալությամբ։
«Իշխանություն» լրատվականը դեպքի վայրում արձանագրել է միջադեպի մանրամասները։ Հռոմ–Երևան չվերթով ժամանած հայ ուղևորներից մեկին ՊԵԿ աշխատակիցները առաջարկում են բացել ուղեբեռը։ Ստուգման ընթացքում հայտնաբերվում է սովորական մրգի վազ:
ՊԵԿ աշխատակիցների խոսելաձևը դուրս է գալիս ծառայողական շփման շրջանակներից։ Նրանք ուղևորին հարցնում են՝ «բրենդային բան ես բերում», ինչին քաղաքացին պատասխանում է, որ 10–20 եվրոյանոց ապրանքը չի կարող բրենդային համարվել։
Դրանից հետո աշխատակիցները շարունակում են, թե «լավ գիտեն, որը որից հետո է», և պահանջում են ենթարկվել իրենց ցուցումներին։ Քաղաքացին հունից դուրս է գալիս և հորդորում է պահպանել հարգալից վերաբերմունք և միաժամանակ խնդրում է արագացնել գործընթացը՝ նշելով, որ ուշ ժամ է և ցանկանում է հեռանալ։
Այս փուլում իրավիճակը սրվում է․ կողմերի միջև սկսվում են փոխադարձ վիրավորանքներ և քաշքշուկ։ ՊԵԿ աշխատակիցները քաղաքացուն տեղափոխում են իրենց ծառայողական սենյակ, որտեղ լարվածությունն ավելի է խորանում։
Ավելի ուշ դեպքի վայր են ժամանում ոստիկանության աշխատակիցները, որոնք քաղաքացուն ձերբակալում են։ Մեր տեղեկություններով՝ իրավապահ մարմինները մտադիր են վերջինիս նկատմամբ կիրառել կալանք»։

Մոսկվայի մետրոյում իրականացված ստուգայցի ընթացքում ձերբակալվել է 140 անօրինական միգրանտ
5222:36
«Մեր երեխաների շրջանում կա նկատելի ագրեսիա»․ Հակոբ Բադալյան
4522:18
«Այս տարածաշրջանը խախանդվում է կայսերական կամ սոցիալիստական մոդելների կիրառման պարագայում»․ Արգիշտի Կիվիրյան
4722:06
«Ադրբեջանն օկուպացված Արցախում հիմնում է կեղծ գերեզմաններ»․ Կարեն Հովհաննիսյան
9221:00
Ռուսաստանը երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքը
13220:12
«Քոչարյանի կալանքը Հայաստանի դիմադրելու կարողությունը չեզոքացնելու մասին է»․ Սևակ Խաչատրյան
8319:54
«Դրսից կառավարվելը փոքր երկրի մեծ խնդիրն է»․ Ոսկան Սարգսյան
8919:06
Կիևում զենքի պահեստին ՌԴ-ի կողմից հասցված հարվածից առնվազն 37 մարդ է զոհվել
14118:42