«Զանգակատուն համայնքը պետք է որոշի՝ մնում է Պարույր Սևակի արձանը, թե ոչ»․ Սևակ Ղազարյան
![]() 161 Այսօր, 18:42 «Զանգակատուն համայնքը պետք է որոշի՝ մնում է Պարույր Սևակի արձանը, թե ոչ»,- «Նյուզ»-ի հետ զրույցում նշել է բանաստեղծի թոռը՝ Սևակ Ղազարյանը, որը նաև բանաստեղծի տուն-թանգարանի տնօրենն է։ Նշենք, որ համացանցում երկու օր է՝ ակտիվ քննադատվում է Զանգակատուն գյուղի դպրոցի բակում տեղադրված Սևակի արձանը, որի հեղինակը քանդակագործ Լևոն Թոքմաջյանն է։ «Նախ պետք է ֆիքսել, որ Լևոն Թոքմաջյանի նվերն է սա, այսինքն պետական պատվեր չէ, համայնքը չի ֆինանսավորել, պարոն Թոքմաջյանն առաջարկել է նվեր անել համայնքին, որն ընդունվել է։ Երկրորդ, անընդունելի է համայնքի բնակիչների, մասնավորապես երեխաների թիրախավորումը սոցիալական հարթակներում։ «Ֆեյսբուքում» բազմաթիվ գրառումների եմ հանդիպել, ուր վիրավորում են գյուղի բնակիչներին ու դպրոցի աշակերտներին։ Սա բացարձակապես անընդունելի է։ Ինչ վերաբերում է արձանի մնալ–չմնալուն, դա համայնքի որոշելիքն է, ես վաղը կլինեմ գյուղում, ևս մեկ անգամ կհանդիպեմ բնակիչներին, կլսեմ նրանց կարծիքը, որից հետո միասին կորոշենք»,-ասել է Սևակ Ղազարյանը։ |

«էս մարդը պարզաբանե՞ց, թե՞ թնջուկն ավելի խճճեց»․ Անի Կիրակոսյան
2720:24
«Առանց երաշխավորների խաղաղություն չի կարող լինել»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
8019:54
«Զանգակատուն համայնքը պետք է որոշի՝ մնում է Պարույր Սևակի արձանը, թե ոչ»․ Սևակ Ղազարյան
15418:42
«Կոյուղաջրերը դուրս են եկել շենքերի բակեր»․ Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ)
19116:42
Ջերմուկում ձյուն է տեղում, Արարատ-Երասխ և Երևան-Սևան ճանապարհին մառախուղ է
17316:18
«Հայաստանը կանգնեցրել եք մեծ փորձանքի առաջ»․ Արման Թաթոյան (տեսանյութ)
11716:12
Մկրտիչ Սրբազանի կալանքը 2 ամսով երկարաձգվել է
13716:00
«Հաքերները կառավարության անունից վիրուս են տարածում»․ Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ)
16015:18
