«Միհրան Հակոբյանի հարձակման դեպքով ձերբակալված անձինք չեն կալանավորվել»․ Ռուբեն Մելիքյան
![]() 100 Այսօր, 00:36 Հանրային գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի վնասվածքները փորձագետը գնահատել է թեթև, այն դեպքում, երբ նա ստացել է քթի կոտրվածք։ Հակոբյանի վրա հարձակման դեպքով ձերբակալված անձինք ազատ են արձակվել, նրանցից երկուսի նկատմամբ ընդհանրապես խափանման միջոց չի ընտրվել։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ հավելելով, որ միայն երկուսի նկատմամբ է այլընտրանքային խափանման միջոց ընտրվել՝ վարչական հսկողություն։ «Ո՞նց է լինում, որ «մեր ձևով» ասելու համար մարդիկ կալանավորվում են, 3-4 տարի առաջ հայտնած կարծիքի համար Միքայել Սրբազանն է կալանավորվում, ընտրական գործընթացի ժամանակ մեկի տան դիմաց աղմուկի համար կալանավորում են Վեհափառի եղբորը և նրա որդուն։ Բա օրը ցերեկով մասկաներով, պետհամարանիշ փոխելով մարդու վրա խուլիգանական հարձակում գործած մարդկանց չեն կալանավորում․․․ Արդարության տեսանկյունից դա նորմա՞լ է»,-նշել է փաստաբանը։ Աղբյուրը` Ռուբեն Մելիքյան |

«Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «придурок»-ների տեսակը 2018թ. մեծամասնություն հավաքեց»․ Դավիթ Ամալյան
8801:06
Ուժեղ քամին տապալել է Ապարանի գլխավոր տոնածառը
9501:00
«Միհրան Հակոբյանի հարձակման դեպքով ձերբակալված անձինք չեն կալանավորվել»․ Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
9100:36
«Ճիպոտահարելու առաջարկն ավտորիտարիզմի տրամաբանության անկեղծ վերարտադրություն է»․ Հակոբ Բադալյան
9400:18
«ՌԴ իշխանությունը փորձում է ռուսական «փողոցն» ազատագրել ադրբեջանական ազդեցությունից»․ Արա Պողոսյան (տեսանյութ)
192Երեկ, 23:24
«Դրսում հայտնված 76-ամյա քաղաքացին տեղափոխվել է «Հաղթանակ» խնամքի կենտրոն»․ Նվեր Կոստանյան
136Երեկ, 22:24
«էս մարդը պարզաբանե՞ց, թե՞ թնջուկն ավելի խճճեց»․ Անի Կիրակոսյան
258Երեկ, 20:24
«Առանց երաշխավորների խաղաղություն չի կարող լինել»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
167Երեկ, 19:54
