«Երբեք չեք կարող ունենալ հեղինակություն՝ բռնության նոր մեթոդներ առաջ քաշելով». Ժաննա Ալեքսանյան
![]() 374 Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ., 15:42 Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իրեն մտավորական համարող (հագուկապով էլ եք դա մեզ թելադրում), տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի առաջարկած պատժատեսակը՝ գանահարումը Միքայել Արքեպիսկոպոս Սրբազանին նսեմացնելու, արժեզրկելու, նաև հանրային ծաղրանքի ենթարկելելու ցանկություն է․ «ամբախ-զամբախ խոսելու համար մեկ անգամ 10 ճիպոտ, մեկ անգամ 15 ճիպոտ, մյուս անգամ հրապարակային․․․»։ Վերջինը ակնհայտորեն կզվարճացներ այսպես կոչված վերևներին։ Ռեժիսորը սա պատահական չի ասում։ Խղճի բանտարկյալ Միքայել Սրբազանի անառարկելի հեղինակությունը, անկոտրում ոգին, սերը նրա նկատմամբ, շատերին է հունից հանում։ Իրենք էլ են ուզում ստանալ հանրության սերն ու հեղինակությունը, միայն իշխանության «սերը» նրանց չի բավարարում, բայց հայտնի է, այս երկուսը համատեղելի չեն լինում։ Ասում են Ռուբեն Բաբայանի արձանը կա տիկնիկային թատրոնի տարածքում կենդանության օրոք։ Թվում է, թե էլ ինչ է պետք այս մարդուն, բայց հենց իրենք լավ գիտեն իրենց պակասների մասին, հատկապես Սրբազանի հետ համեմատությամբ, և լավ գիտեն, որ դեռ շատ են կորցնելու, բայց գայթակղություններին դիմակայելը հեշտ չէ։ Դուք երբեք չեք կարող ունենալ հեղինակություն՝ բռնության նոր մեթոդներ առաջ քաշելով, 60-ն անց տարիքի մարդուն ճիպոտահարելու ցանկությամբ։ Սա ձեր ընտրությունն է: Ու էլի բերեմ Դոստոևսկու խոսքերը․ «Եղիր մարդ մարդկանց մեջ, մնա մարդ տառապանքի մեջ»։ Իսկ դուք գիտեք՝ ինչ բան է տառապանքը»: Աղբյուրը` Ժաննա Ալեքսանյան |

«Մի օր հիշեցնելու են չեղած խաղաղության ձեր սազանդարությունը». Ոսկան Սարգսյան
12503:12
«Քայլիստները նման մանիպուլյացիաներով և կեղծիքներով հերթական անգամ խաբում են մարդկանց». Գագիկ Համբարյան
21301:06
«Ամբողջ Առինջում չեն ասֆալտապատել միայն երկու փողոց». Կարեն Հեքիմյան
223Երեկ, 23:54
«Ինչո՞ւ են առաջին հերթին հարվածում հոգևոր առաջնորդին». Սամվել դպիր Գրիգորյան
161Երեկ, 22:48
«Էսկալացիան Մերձավոր Արևելքում գնալով մոտեցնում է միջազգային էներգետիկ ճգնաժամը». Վահե Դավթյան
225Երեկ, 20:48
«Շուտով հարվածների մեծ ալիք կլինի ԱՄՆ-ի զինված ուժերի կողմից». Թրամփ
301Երեկ, 19:39
«Վահագն Խաչատուրյանն ընկճախտի մեջ է». Արեգ Սավգուլյան
222Երեկ, 19:24
«Հիացած եմ Իրանի ոգով ու մարտունակությամբ». Վահե Լոռենց
352Երեկ, 18:54
