«Սա քաղաքական օրակարգ չէ, հիմնահարցերից շեղող բազմասերիանոց շոու է». Ոսկան Սարգսյան
![]() 354 Երկուշաբթի, 15 դեկտեմբերի, 2025 թ., 03:12 Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի հիմնախնդիրները շատ են՝ արտաքին կուրսի անորոշությունը, Հայաստանում տնտեսական զարգացման մոդելի բացակայությունը, քաղաքական և իրավական դաշտերի չկայացվածությունը, իշխանության բոլոր ճյուղերի ղեկավարումը մեկ անձի ձեռքում կենտրոնացումը, պատերազմի ավարտից 5 տարի անց Ադրբեջանի կողմից խաղաղության պայմանագիր չկնքելը, 2020-ից հետո Հայաստանի սահմանաերձ տարածքների ավելի քան 200կմ-ի օկուպացիան, Բաքվում հայ գերիներին որպես հանցագործներ դատելը, Հայաստանում թմրամոլության, խաղամոլության, հարբեցողության ծաղկումը, գաղափարական, մշակութային դեգրադացիան և այլն։ Հայաստանի քաղաքական դաշտը, հանրությունը․լրատվամիջոցերը փոխանակ այդ խնդիրները, դրանց հնարավոր լուծումները քննարկեն, քննարկում են, թե Նիկոլ Փաշինյանն այս կիրակի որ եկեղեցում պատարագի մասնակցեց, քանի մարզպետ, քաղաքապետ Հայաստանի տարբեր տեղերից պատարագի բերման ենթարկվեց, հերթական շուռ եկած քահանան պատարագին ինչպես զեղչեց կաթողիկոսի անունը։ Սա քաղաքական օրակարգ չէ, հիմնահարցերից շեղող բազմասերիանոց շոու է։ Այսպես էլ գնում եք խորհրդարանական ընտրությունների, որ ժողովուրդը ձեզ քվե տա։ Քվե տա, որ ի՞նչ անեք, ևս 5 տարի Նիկոլ Փաշինյան քննադատեք՝ իրավիճակ փոխելու նպատակով գործելու փոխարե՞ն»: Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Մի օր հիշեցնելու են չեղած խաղաղության ձեր սազանդարությունը». Ոսկան Սարգսյան
10603:12
«Քայլիստները նման մանիպուլյացիաներով և կեղծիքներով հերթական անգամ խաբում են մարդկանց». Գագիկ Համբարյան
17701:06
«Ամբողջ Առինջում չեն ասֆալտապատել միայն երկու փողոց». Կարեն Հեքիմյան
206Երեկ, 23:54
«Ինչո՞ւ են առաջին հերթին հարվածում հոգևոր առաջնորդին». Սամվել դպիր Գրիգորյան
148Երեկ, 22:48
«Էսկալացիան Մերձավոր Արևելքում գնալով մոտեցնում է միջազգային էներգետիկ ճգնաժամը». Վահե Դավթյան
221Երեկ, 20:48
«Շուտով հարվածների մեծ ալիք կլինի ԱՄՆ-ի զինված ուժերի կողմից». Թրամփ
287Երեկ, 19:39
«Վահագն Խաչատուրյանն ընկճախտի մեջ է». Արեգ Սավգուլյան
218Երեկ, 19:24
«Հիացած եմ Իրանի ոգով ու մարտունակությամբ». Վահե Լոռենց
342Երեկ, 18:54
