Երկուշաբթի, 15 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«9%-անոց Ավինյանի հերթական սուտը»․ Գևորգ Ստեփանյան

«9%-անոց Ավինյանի հերթական սուտը»․ Գևորգ Ստեփանյան
134
Այսօր, 10:54

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «9%-ոց Ավինյանի հերթական սուտը.
Ոչ լեգետիմ փոքրամասնության «քաղաքապետը» հայտարարեց, որ քաղաքացիներն իրեն նամակներ են գրում՝ իբր խնդրելով խիստ միջոցներ ձեռնարկի չբարեփոխված տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտող երիտասարդների համար։
Սիրելի՛ երիտասարդներ, շարունակե՛ք բոյկոտել ու տեր կանգնե՛ք ձեր իրավունքներին։
ՔՊ-ի միակ նպատակը՝ շատ գումար հավաքել ու քաղաքացիներին դիտարկել որպես տուգանքի մատերիալ։
Ոչ բարեփոխված տրանսպորտը թանկացնել ու մեջ-մեջ անել 1 մլրդ 128 մլն դրամ պարգևավճարը»։

Աղբյուրը`   Գևորգ Ստեփանյան