Երեքշաբթի, 16 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

«Հայաստանը հիմա գտնվում է 2004-ի Ռուսաստանի վիճակում». Միքայել Նահապետյան

«Հայաստանը հիմա գտնվում է 2004-ի Ռուսաստանի վիճակում». Միքայել Նահապետյան
251
Այսօր, 03:06

Հասարակական, քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանը հիմա գտնվում է 2004-ի Ռուսաստանի վիճակում։ Միջազգային պարտնյորների հետ ակտիվ գործընկերության պատրանք, ժողովրդավարական իմիջ, միջազգային տնտեսական իրավիճակի պատճառով փողի հոսքեր, տարին 7.5 տոկոս տնտեսական աճ՝ բյուջեն աճում է, տատիները թոշակ են ստանում, խանութներում տեսակ-տեսակ ապրանքը լիքը, ակումբներում ու ռեստորաններում եռում է կյանքը։
Մյուս կողմից՝ կանգնել են ռեֆորմները, արդեն Խոդորկովսկուց խլել են Յուկոսը, ի հայտ են գալիս նոր օլիգարխներ՝ Իգոր Սեչին, Ռոտենբերգներ։ Գուսինսկին ու Բերեզովսկին փախած են։ Մեդիայի էական խաղացողները արդեն իշխանության ձեռքում են, մյուս անհնազանդների դեմ աշխատում է վարկաբեկումն ու իբր զուտ տնտեսական-գույքային բնույթի վեճերը, որով խլում են մեդիայի գրասենյակները, բաժնետոմսերը։ Փաստացի վերացվում է տեղական ժողովրդավարությունը, նահանգներում անցանկալի մարդիկ կամ չեն ընտրվում կամ դատվում են։ Իշխանությունը օտարերկրյա դավադրությունների ու տեռորիզմի դեմ պայքարի նարատիվով ձգում է օղակը «ներքին թշնամու» դեմ։ Արդեն իսկ շրջանառության մեջ են դրված «ինքնիշխան ժողովրդավարության» ու «իշխանության ուղղաձիգի» գաղափարները, որը, ի դեպ, տառի ճշտությամբ կրկնեց Նիկոլը այս տարվա հուլիսի 16-ին։
Իսկ թե ինչ է լինում հետո՝ բոլորը գիտեն։ Մենք հիմա բեկումնային շրջափուլ ենք ապրում ու բոլոր նրանք, ովքեր հետո չեն ուզում օտարերկրյա գործակալի կարգավիճակով բացատրել, որ իրենք իրականում չգիտեին՝ ինչ է լինելու ու ընդամենը պաշտպանում էին ժողովրդավարությունը կոմունիստներից՝ հիմա պիտի խիստ անձնական որոշում կայացնեն։ Որովհետև հետո լինում է այն՝ ինչ եղավ Նեմցովի հետ։
Պատմությունը դասեր տալիս է, այլ հարց է, եթե երեխան է բութ»: