Երկուշաբթի, 15 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Հանրությունը պետք է իմանա՝ հոգևորականի բարեվարքության հետ կապված փաստերի դեպքում որտե՞ղ այդ հարցերը բարձրացնի»․ Նիկոլ Փաշինյան

«Հանրությունը պետք է իմանա՝ հոգևորականի բարեվարքության հետ կապված փաստերի դեպքում որտե՞ղ այդ հարցերը բարձրացնի»․ Նիկոլ Փաշինյան
145
Այսօր, 14:42

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է հետևյալը. «Ըստ էության, ՀՀ-ում հոգևորականի բարեվարքության կանոններ գոյություն չունեն, այսինքն, մենք չգիտենք, թե համաձայն եկեղեցու կարգի, հոգևորականն իր ամենօրյա գործունեության և կյանքի մեջ ինչպիսի չափանիշների պետք է համապատասխանի, ընդ որում խոսքը վերաբերում է թե ամուսնացյալ, թե կուսակրոն քահանաներին։ Եպիսկոպոսաց դասը պետք է քննարկի՝ արդյոք պահպանվում է կուսակրոնության ինստիտուտը, թե չէ, եթե պահպանվում է, արդյոք դա պարտադիր պայման է եպիսկոպոս լինելու համար։ Ինչ էլ քննարկի և որոշի հոգևոր դասը՝ կանոնները պետք է հրապարակվեն և հանրությանը հասանելի լինեն, նաև պետք է մեխանիզմներ լինեն՝ այդ բարեվարքության կանոնները պահպանելու և դրանց հետևելու, պետք է հստակ լինի, թե բարեվարքության որ կանոնի խախտումն է, որ բերում է հոգևոր ծառայության հետ անհամատեղելիության, որոնք են, որ կարող են ունենալ ավելի մեղմ հետևանքներ։ Հանրությունը պետք է իմանա, թե որևէ հոգևորականի բարեվարքության հետ կապված կոնկրետ փաստեր ունենալու դեպքում ո՞ր մարմնում կարող է այդ հարցերը բարձրացնել ու ստանալ պատասխաններ»,- մասնավորապես ասվում է տեսանյութում։

Աղբյուրը`   Նիկոլ Փաշինյան