«Խորհուրդ եմ տալիս Տիգրան Ավինյանին՝ քամուն նշանակել քաղաքապետի տեղակալ»․ Սամվել Հակոբյան
![]() 154 Այսօր, 15:30 Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել․ «Քաղաքային իշխանությունները որևէ ռեալ միջոց չձեռնարկեցին և արդյունավետ աշխատանք չիրականացրեցին սեփական բնակչության առողջությանը զգալի վնաս տվող օդի աղտոտվածության հարցը լուծելու համար, բայց, փառք Աստծո, ունեցանք շատ ուժեղ քամի, որն այդ աղտոտված օդը մեր տարածքից տարավ։ Խորհուրդ եմ տալիս Տիգրան Ավինյանին՝ այս տարվա իրենց նախատեսած հսկայական պարգևավճարները տալ քամուն, կամ քամուն նշանակել քաղաքապետի տեղակալ, որովհետև այդ տեղակալը շատ ավելի լավ տեղակալ է, քան իր մնացած բոլոր տեղակալները»։ Այնուհետև ավագանու ընդդիմադիր անդամը, անդրադառնալով ավտոկայանատեղիների կարմիր գծերի հարցին, նշեց․ «Ավագանու տարեվերջյան նիստի ժամանակ ՔՊ-ն նորից կարմիր գծերի թանկացման նախագիծ է ներկայացնելու՝ 2026-ի համար, ուստի մեր գործողությունն ու առաջարկը հետևյալն է․ բոլոր այն քաղաքական խմբակցություններն ու անհատները, ովքեր համարում են իրենց ընդդիմադիր, չպետք է մասնակցեն տվյալ հարցի քվերակությանը, որպեսզի այդ նոր թանկացած սահմանաչափերը չանցնեն»։ Աղբյուրը` Սամվել Հակոբյան |

«Փարիզում Երևանից շատ ավելի համեստ տոնակատարություններ են»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
4417:12
«Երբ նման մարդը սկսում է խոսել Հայաստանի մասին, պետք է ոչ թե ոգևորվել, այլ զգուշանալ»․ Հրայր Կամենդատյան
10716:36
Միքայել Սրբազանի գործով դատական հաջորդ նիստը տեղի կունենա հունվարին
11016:24
«Միքայել Սրբազանի բաց դատավարությանը խոչընդոտում են քաղաքացիների մուտքը». Աննա Կոստանյան
10316:18
Միքայել Սրբազանին ծափահարություններով դիմավորեցին (տեսանյութ)
11516:12
«Կա հանրային պահանջ տրանսպորտի սակագնի թանկացման դեմ, ոչ թե պահանջ՝ չվճարման դեմ»․ Արշակ Սարգսյան (տեսանյութ)
14415:48
«Խնդրում ենք քննարկել Արցախի թեմի առաջնորդին փոխելու հարցը»․ արցախյան քաղհասարակության ներկայացուցիչների նամակը՝ Գարեգին Բ-ին
14015:42
«Խորհուրդ եմ տալիս Տիգրան Ավինյանին՝ քամուն նշանակել քաղաքապետի տեղակալ»․ Սամվել Հակոբյան (տեսանյութ)
15015:30
