Նյու Յորքում Թել Ավիվի գլխավոր հյուպատոսը հայտարարել է, որ Թուրքիան Իսրայելի թշնամին է
![]() 172 Այսօր, 18:36 Մինչ թուրքական մամուլում տարածվում են լուրեր, որ Թուրքիայի և Իսրայելի միջև Պաղեստինի Գազայի հատվածում, Սիրիայում, Մերձավոր Արևելքում և Սև ծովում մրցակցությունն ավելի է սրվել և երկու կողմերն արդեն ավելի ագրեսիվ են դարձել միմյանց նկատմամբ, Նյու Յորքում Իսրայելի գլխավոր հյուպատոսը Թուրքիային թիրախավորող հայտարարություններ է անում: Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ը: Օֆիր Ակունիսը, անդրադառնալով Թել Ավիվի՝ Սիրիայում և Գազայում ունեցած ծրագրերին, այդ հատվածում զինվորներ տեղակայելու՝ Թուրքիայի ցանկությանը, ինչպես նաև Սիրիան ապառազմականացնելու՝ Իսրայելի մտադրություններին, Թուրքիային որակել է թշնամի պետություն. «Թուրքիան Իսրայելի թշնամին է»: Հավելենք, որ Սիրիայում հեղափոխությունից և Գազայի հատվածում հրադադարի հաստատումից հետո Թուրքիան սերտ տնտեսական և քաղաքական կապեր է հաստատել Դամասկոսի հետ, ինչպես նաև ցանկանում է ռազմական ներկայություն ունենալ Գազայում՝ ներգրավվելով միջազգային խաղաղապահ խմբի կազմում: Թուրքիայի նման մտադրություններին Իսրայելը կտրականապես դեմ է արտահայտվում, իսկ ԱՄՆ-ն հակառակը՝ փորձում փափկեցնել Թել Ավիվի բիրտ քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ: |

«Ես զրկված եմ Եկեղեցու ժամերգություններին և պատարագներին մասնակցելու իմ օրինական իրավունքից». Վարդան Ղուկասյան
11119:36
Նյու Յորքում Թել Ավիվի գլխավոր հյուպատոսը հայտարարել է, որ Թուրքիան Իսրայելի թշնամին է
17018:36
ԱՄՆ-ն պնդում է, որ Ուկրաինան լիովին դուրս բերի իր բանակը Դոնբասից. AFP
20918:04
««Հաց և հանդեսների» գաղափարն ակտուալ է բոլոր դարաշրջաններում». Արեգ Սավգուլյան
16317:48
«Ինչքան մանկուրտը շատ, այնքան կառավարելը՝ հեշտ»․ Արմեն Հովասափյան
16917:24
«Փարիզում Երևանից շատ ավելի համեստ տոնակատարություններ են»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
18117:12
«Երբ նման մարդը սկսում է խոսել Հայաստանի մասին, պետք է ոչ թե ոգևորվել, այլ զգուշանալ»․ Հրայր Կամենդատյան
18816:36
Միքայել Սրբազանի գործով դատական հաջորդ նիստը տեղի կունենա հունվարին
19216:24
