«Երկիրը ծախվում է, ինչո՞ւ չեն գրում». Լևոն Թոքմաջյան
![]() 206 Երեկ, 23:00 «Դա տարիների ներշնչանք է եղել: Պարույր Սևակի մահից հետո ինձ մոտեցավ մի կին, իր թոշակի գումարները տվեց ինձ, որպեսզի մի պատկեր ստեղծեմ և բրոնզից ձուլեմ: Անցել է 30 տարի, ես չգիտեի՝ ինչ անեի այդ գործի հետ. երիտասարդ Պարույր Սևակը հենվել է խաչքարին և նայում է իր գերեզմանի քարին, կարծես թե ինչ-որ ներշնչանք կար իր ճակատագրի, բախտի հետ կապված»,- «Եվրոմեդիա»-ի եթերում, անդրադառնալով իր քանդակած «Պարույր Սևակ. Անլռելի զանգակատուն» արձանին, ասել է քանդակագործ Լևոն Թոքմաջյանը: «Ես տեսա, որ Պարույր Սևակը շատ բարդ և հակասական կերպար է: Այստեղ իր արտաքին ֆիզիկական նմանության մասին չէ խոսքը, այլ նրա գաղափարական էության մասին: Երբ կարդացի նրա «Անլռելի զանգակատունը», որոշեցի մի գործ ստեղծել, որը ոչ թե այդքան շատ ֆիզիկական նման լինի Պարույր Սևակին, այլ հիշեցնի զանգակատուն: Ես ֆիզիկական անձը չեմ պատկերել, ես հոգեկան խառնվածքն եմ պատկերել»,- ընդգծել է քանդակագործը: Անդրադառնալով քանդակի շուրջ ստեղծված աղմուկին՝ նա նշել է. «Որ իրենք չեն հասկանում, ես մեղավո՞ր եմ: Էնքան բան են գրում: Երկիրը ծախվում է, ինչո՞ւ չեն գրում, որ մենք կորցնում ենք ամեն ինչ: Եկել են, կպել ինձ»: |

«Հայաստանը հիմա գտնվում է 2004-ի Ռուսաստանի վիճակում». Միքայել Նահապետյան
16003:06
«Նիկոլ Փաշինյանն ընտրություններից առաջ ՀՀ-ի վրա «դրսից տղա է բերում»». Ոսկան Սարգսյան
15800:48
Ուկրաինայի շուրջ բանակցություններում կետերի 90%-ի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել. Axios
23800:44
Իլոն Մասկի կարողությունը պատմության մեջ առաջին անգամ հասել է 600 միլիարդ դոլարի
28400:41
«Մոնիթորինգի հարցը պետք է ներառվի անվտանգության երաշխիքների փաթեթում». Վլադիմիր Զելենսկի
25500:14
«Սրբազան հայրերը, անազատության մեջ գտնվելով, որևէ պահի չեն ընկրկում». Գառնիկ Դանիելյան
122Երեկ, 23:54
Ռուսական զորքերը մտել են Հուլյաիպոլե
323Երեկ, 23:24
«Երկիրը ծախվում է, ինչո՞ւ չեն գրում». Լևոն Թոքմաջյան (տեսանյութ)
205Երեկ, 23:00
