Չորեքշաբթի, 17 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Նիկոլիզմի օրոք մարդկային հարաբերությունները և փոխադարձ հարգանքը կորսվել են»․ Արեգ Սավգուլյան

«Նիկոլիզմի օրոք մարդկային հարաբերությունները և փոխադարձ հարգանքը կորսվել են»․ Արեգ Սավգուլյան
115
Այսօր, 01:06

Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բոլորը համամիտ են, որ Լևոն Հարությունյանը ավելի հաջողված և տաղանդավոր դերասան է, քան Ալեն Սիմոնյանը։ Եվ իհարկե, որպես ԱԺ նախագահ, Ալենն ավելի համակրելի է, կրքոտ և նրբակազմ, քան Լևոնը, որի մասին կարող է փաստել հենց ինքը՝ ինքնասիրահարված Ալենը։
Ես չեմ ուզում անդրադառնալ դերասան Լևոն Հարությունյանի որձային-հրաբխային պոռթկումներին, որովհետև համոզված եմ, որ նա ավելի լավ «կ(ը)շշեր»։ Բայց խնդիրն այլ է։
Նիկոլիզմի օրոք մարդկային տարրական հարաբերությունները և փոխադարձ հարգանքը, անկախ պաշտոնական ռանգից, կորսվել են։ Հասարակության երկփեղկումը, անհանդուրժողականության մթնոլորտը, սոցիալական-իրավական բևեռացումն ու սուր շերտավորումը, չինովնիկական նոր կաստայի ձևավորումը աղավաղել են մեր հանրության ներքին դիմագծերը։
Հ.Գ. Լևոն Հարությունյանը պետք է մնար իր բարձրության վրա և սանձահարեր էմոցիաները, իսկ ինչ վերաբերում է Ալենին, նա շուտվանից է կորցրել իր հավասարակշռությունը, երբ բերանի խոռոչում սկսեցին ընդվզել միայն թքագեղձերը, իսկ թավշյա լեզուն երկարում է մինչ այժմ»:

Աղբյուրը`   Արեգ Սավգուլյան