«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո)

«Իմ առջև բոլոր դռները փակել են, ամենավատ բաներն արել են ինձ հետ. զարմանում եմ՝ մարդկանց մեջ որտեղի՞ց այդքան չարություն»,- AREG TV-ի եթերում ասել է դերասան Պոնչոն՝ Վահագն Սիմոնյանը, ում տնակը շաբաթներ առաջ այրվել էր և ով ապրում է բաց երկնքի տակ: Թե ինչպես է փարատում մենակությունը, ասել է՝ պետք է ընկերություն անես մենակության հետ: Լրագրողի դիտարկմանը՝ վեց տարի է մշտական աշխատանք չունեք, ինչպե՞ս եք վաստակում հանապազօրյա հացը, ավելին, ցրտաշունչ ձմեռ է, ի՞նչ եք անելու, նշել է. «Ես չեմ վաստակում, ես էլ չեմ հասկանում՝ ոնց ա գալիս դա... Ես ոչ թե ապրում եմ, այլ զբաղված եմ մի բանով՝ ողջ մնալու արվեստով... Ցախ եմ կոտրում, ուրիշ ճար չունեմ, ի՞նչ անեմ»: Խոսելով երեխաների մասին՝ ասել է, որ նրանցից որևէ լուր չունի. «Չգիտեմ՝ ողջ են, ողջ չեն. գնում եմ ՌՈ, ասում են՝ երեխաներդ ռոզիսկի տակ են՝ բանակ չեն ծառայել: Երեխաներիս կարոտն ուրիշ երեխաներից եմ առնում: Զարմացած եմ՝ եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա»: Հարցին՝ մի՞թե աններելի արարք եք արել, նեղացել են, պատասխանել է՝ ոչ. «Ստեղ, ինձ թվում ա, մեկի հրամանն ա: Նենց առանց ինձ տեղյակ պահելու՝ երեխաներիս թռցրել, տարել են, որ տեղը չգիտեմ»:

Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
143Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
66815.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
45113.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
45213.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
49912.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
45112.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
58110.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
76308.09.2026, 23:12