Երեքշաբթի, 16 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +1 °C

«Մեր հանրությունը հիվանդ է թուրքացավով»․ Թաթուլ Հակոբյան

«Մեր հանրությունը հիվանդ է թուրքացավով»․ Թաթուլ Հակոբյան
136
Այսօր, 17:24

Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես շատ կուզենայի, որ թուրքական համարանիշներով Հայաստանում հայտնված շտապ օգնության մեքենայի հիվանդն առողջանա ու ինձ համար կարևոր չէ հիվանդը եզդի է, քուրդ, թուրք կամ հայ:
Բոլոր հիվանդները, ցանկալի է, որ բուժվեն և ապրեն այս հրաշք աշխարհում: Անգամ մեկ օր ավել:
Այն, որ մեր հասարակությունն այնքան բուռն քննարկում է այս թեման ակնհայտ հակաթուրք և հակաիշխանական միտումներով, ցույց է տալիս, որ, ցավոք, մեր հանրությունը հիվանդ է թուրքացավով:
Այո, Հայոց ցեղասպանությունը խորը վերք է մեր պատմության մեջ և մեր հոգիներում:
Այդուհանդերձ, հաշվի առնելով հայ-թուրքական թեմայի նրբությունները, պետք էր հենց սկզբից սպառիչ պատասխան տալ՝ շահարկումների տեղ չթողնելու նպատակով:
Հասկանալի է, որ շահարկողը շահարկելու է, բայց պետք էր ամբողջությամբ ներկայացնել պատմությունը»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան