Երեքշաբթի, 16 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Առաջին անգամ եմ լսում, որ ՀՀ-ն մերժում է ԼՂ-ից տեղահանվածներին քաղաքացիություն տրամադրել». Դավիթ Խաչատրյան

«Առաջին անգամ եմ լսում, որ ՀՀ-ն մերժում է ԼՂ-ից տեղահանվածներին քաղաքացիություն տրամադրել». Դավիթ Խաչատրյան
228
Այսօր, 11:42

ՀՀ-ի և Ասիական զարգացման բանկի միջև «Կենսունակության բարելավման ու հզորացման համար բնակարանային բարեփոխումներ» ծրագրի վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը ներկայացնում է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը: Ծրագրի նպատակն է՝ զարգացնել կայուն, դիմացկուն ու ներառական բնակարանային համակարգ ՀՀ-ում՝ աջակցելով ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների սոցիալ-տնտեսական ինտեգրմանն ու բարեկեցությանը: ՔՊ-ական Բաբկեն Թունյանը հարց ուղղեց հիմնական զեկուցողին. «Ծրագրից օգտվելու համար ԼՂ-ից ներգաղթած մեր հայրենակիցները պետք է պարտադիր ստանան ՀՀ քաղաքացիություն: Վերջին շրջանում լուրեր են տարածվում, որ ՀՀ-ն մերժում է շատ մարդկանց ՀՀ քաղաքացիություն, անձնագիր տրամադրել: Ինչպե՞ս կմեկնաբանեք»: Փոխնախարարն ասաց՝ մինչ օրս քաղաքացիություն է ստացել 26 233 արցախցի, ինչ վերաբերում է լուրերին, նշեց, որ նման տեղեկություններ չունի. «Առաջին անգամ եմ լսում, որ նման խնդիր կա»: