«Փաստացի քննադատում եք, որ ՀՀ-ն զենք է առել». Հայկ Կոնջորյան
![]() 301 Երեքշաբթի, 16 դեկտեմբերի, 2025 թ., 12:36 ԱԺ-ում քննարկվում է ՀՀ-ի և Ասիական զարգացման բանկի միջև «Կենսունակության բարելավման ու հզորացման համար բնակարանային բարեփոխումներ» ծրագրի վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը: Ծրագրի շրջանակում նախատեսվում է ԱԶԲ-ի կողմից ՀՀ-ին տրամադրել 250 մլն դոլարի վարկ: Նպատակն է՝ զարգացնել կայուն, դիմացկուն ու ներառական բնակարանային համակարգ ՀՀ-ում՝ աջակցելով ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների սոցիալ-տնտեսական ինտեգրմանն ու բարեկեցությանը: Արձագանքելով ընդդիմադիր Արթուր Խաչատրյանի ելույթին՝ ՔՊ-ական Հայկ Կոնջորյանն ասաց. «Փաստացի քննադատում եք, որ ՀՀ-ն զենք է առել, ասում եք՝ վարչապետը հայտարարեց, որ զենք ենք առել: Բա էն ժամանակ էլ ասում էինք՝ ՀՀ-ն զենք չի առնում, չի զինվում, իսկ մենք գնում էինք, հասնում, մեզ մոտ զորահրամանատարներ էին և այլն»: Ավելի վաղ Արթուր Խաչատրյանն իր ելույթում ասել էր. «Գործընկերս հարցրեց՝ վստահ լինե՞նք, որ գումարը ծախսվելու է այս նպատակով: Կառավարության ներկայացուցիչները գալիս էին, ասում՝ վարկ ենք ներգրավում, որ ճանապարհ կառուցենք, ֆինանսական շուկան զարգացնենք, մարդկանց կարողությունները զարգացնենք, մեկ էլ Փաշինյանը վեր էր կենում, ասում՝ զենք ենք առել: Պարզ է, որ գործընկերս իրավունք ուներ հույս հայտնել, որ կառավարությունը վարկը կօգտագործի այն նպատակի համար, ինչի համար ներգրավում է»: |

«Ընդիիմությունն այս ցայտնոտը պետք է օգտագործի արդյունավետ»․ Մարգարիտ Եսայան
3910:30
««Վեոլիա Ջրի» քայլը ընտրություններից առաջ աշխատելու էր բացառապես կառավարության դեմ». Թաթուլ Հակոբյան
4710:24
«Այսուհետև եկեղեցու հետ բազառները ինքն է «տեղը գցելու»»․ Արեգ Սավգուլյան
5910:06
«Խաչիկ Գալստյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք»․ Արսեն Բաբայան
5809:48
Այսօր ժամը 12:00-17:00 ընկած ժամանակահատվածում սպասվում է քամու ուժգնացում
9209:42
Սպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանը կնվազի 8-12 աստիճանով (լուսանկար)
11207:18
«Կաշառք կա, կա՛ կաշառք»․ Հարութ Ուլոյան
17503:06
«Նախընտրական «կաշառք», նպատակ՝ օժանդակել վարչախմբի վերարտադրությանը»․ «ՀայաՔվե»
16102:06
