Երեքշաբթի, 16 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

«Դուք դատում եք ձեր մտքի փչացվածության աստիճանով»․ Ռուբեն Ռուբինյանը՝ լրագրողին

«Դուք դատում եք ձեր մտքի փչացվածության աստիճանով»․ Ռուբեն Ռուբինյանը՝ լրագրողին
154
Այսօր, 14:30

Այսօր ճեպազրույցի ժամանակ ԱԺ փոխնախագահ, ՔՊ կուսակցության անդամ Ռուբեն Ռուբինյանին վրդովեցրին լրագրողների որոշ հարցեր․ «ՔՊ ցուցակում ընդգրկվելու համար թեկնածուներն ընտրվում են Փաշինյանին նվիրվածության չափո՞վ, ՔՊ-ում կարող են Նիկոլ Փաշինյանի ասածը չանել ու մնա՞լ կուսակցական»: Ռուբինյանն արձագանքեց. «Եթե դուք ձեր հարցերում ուզում եք ենթատեքս դնել, որ ՔՊ-ն այնպիսի կուսակցություն է, որտեղ ամեն ինչ չափվում է Փաշինյանին նվիրվածությամբ, ապա այս դեպքում, կներեք արտահայտությանս համար, դատում եք ձեր սեփական փչացվածության աստիճանով... Ներողություն, երևի լավ չարտահայտվեցի, նկատի ունեի ձեր մտքի փչացվածության աստիճանով»։

«Դուք դատում եք ձեր մտքի փչացվածության աստիճանով»․ Ռուբեն Ռուբինյանը՝ լրագրողին