«ՀՀ տարածքով 161 կիլոգրամ «հերոին» տեսակի թմրամիջոցի փոխադրման փորձ կատարած օտարերկրացին կալանավորվել է»․ ՔԿ
![]() 112 Այսօր, 20:24 ՀՀ քննչական կոմիտեում 2025 թվականի նոյեմբերի 24-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է, որ օտարազգի քաղաքացին պայմանավորվածություն է ձեռք բերել առանձնապես խոշոր չափերով՝ 161 կգ «Հերոին» տեսակի թմրամիջոցը մաքսանենգությամբ ապօրինի ՀՀ, իսկ հետագայում այլ երկիր տեղափոխելու և այնտեղ իրացնելու շուրջ: Վերջինս մինչ ՀՀ մուտք գործելը թմրամիջոցը տեղադրել է բեռնատար ավտոմեքենայի կցորդի առջևի մասում նախապես պատրաստված գաղտնարանում: Այնուհետև, Ա.Ա.-ն 161 կգ «Հերոին» տեսակի թմրամիջոցը բեռնատար ավտոմեքենայի կցորդի առջևի մասում նախապես պատրաստված գաղտնարանում պահելու եղանակով, նոյեմբերի 24-ին ապօրինի տեղափոխել է Հայաստանի Հանրապետություն, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել տեղափոխել այլ երկիր, քանի որ նույն օրը ՀՀ ՊԵԿ աշխատակիցների կողմից իրականացված մաքսային զննման արդյունքում թաքցված թմրամիջոցը հայտնաբերվել է, իսկ Ա.Ա.-ն ձերբակալվել է: Ա.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը), 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը) և 43-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը նախապատրաստելը): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: Աղբյուրը` ՀՀ Քննչական կոմիտե |

«Միթե՞ արդար չէր լինի՝ այսքան չքծնեինք Ալիևին». Թաթուլ Հակոբյան
2221:48
«Հակոբյանին ծեծելուց հետո «Թոխմախի Մհերի» դստեր մեքենայով տեղափոխվել են Սեդրակյանի գազալցակայան». Լիա Սարգսյան
15920:48
«ՀՀ տարածքով 161 կիլոգրամ «հերոին» տեսակի թմրամիջոցի փոխադրման փորձ կատարած օտարերկրացին կալանավորվել է»․ ՔԿ (տեսանյութ)
10120:24
Գավառի տարածաշրջանում ձյուն է տեղում
15519:48
Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետի հայտարարությունը
13819:42
«Դատարանի դահլիճում սպանության փորձ կատարելու դեպքով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է». ՔԿ
13119:32
Վրաստանում «գողական աշխարհի» հետ կապ ունեցող 49 մարդ է ձերբակալվել
18319:21
«Սկանդալ՝ Երևան-Մոսկվա չվերթում․ ինքնաթիռը հարկադրված վերադարձել է»․ Լիա Սարգսյան
25919:00
