«Սարխան» ծածկանունով Սարգիս Գալստյանը լրտեսության գործով արդեն կրում է պատիժը
![]() 176 Երեկ, 23:36 Շուշիի նախկին փոխքաղաքապետ, Լեռնային Ղարաբաղի ռազմահայրենասիրության նախարարության աշխատակազմի ղեկավար, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ԱԱԾ հետախուզության սպա, նույն ինքը՝ Սարգիս Գալստյանը, Ադրբեջանի օգտին լրտեսություն իրականացնելու մեղադրանքով պատիժն արդեն կրում է Արթիկի բանտում: Գալստյանի գործով դատական որոշումն ուժի մեջ է մտել նախորդ ամիս և նա օրերս տեղափոխվել է պատժի կրման վայր: Այս մասին գրել է Ազատությունը։ Նախ առաջին ատյանի, ապա Վերաքննիչ դատարանները ապացուցված են համարել, որ «Սարխան» ծածկանունով Սարգիս Գալստյանը, 2018-ից սկսած բարձր պաշտոններ զբաղեցնելով, տարիներ շարունակ լրտեսություն է իրականացրել Ադրբեջանի օգտին: Դատական գործի նյութերի համաձայն, Գալստյանը 2020 թվականի նոյեմբերին կապ է հաստատել օտարերկրյա պետության հատուկ հետախուզության ծառայության աշխատակցի հետ, ումից էլ ստացել է լրտեսություն կատարելու հանձնարարություն: Գալստյանը տվել է իր համաձայնությունը, այդ կերպ հավաքագրվել է հետախուզական ծառայության կողմից, որից հետո էլ ստացել է ադրբեջանական «Սարխան» ծածկանունը: Ավելի քան մեկ տարի տևած դատավարության նյութերից տեղեկանում ենք, որ Գալստյանը 2020-2023 թվականների ընթացքում, հավաքել և WhatsApp-ի ու բջջային այլ հավելվածների օգնությամբ՝ նամակագրության, զանգերի միջոցով՝ հատուկ ծառայության աշխատակցին է հանձնել «Արցախում գտնվող բնակչության կարիքների, անգամ սննդի առկայության մասին տեղեկություններ, նաև թե ինչ տրամադրություններ կան արցախահայերի շրջանում»: Գալստյանը, ըստ գործի նյութերի, նաև մանրամասներ է փոխանցել ղարաբաղյան հարցի կապակցությամբ Հայաստանի և Արցախի իշխանության ներկայացուցիչների դիրքորոշումների, նրանց միջև եղած հակասությունների մասին, 2023 սեպտեմբերին՝ ադրբեջանական ագրեսիայի ժամանակ Հայաստանի կողմից հնարավոր ռազմական աջակցության, բնակչության զինվածության, հնարավոր դիմադրության և նման բնույթի այլ տեղեկություններ: Գալստյանի լրտես լինելու մասին խոսակցությունները Հայաստանում սկսվեցին այն բանից հետո, երբ հայաթափումից հետո նա որոշեց կնոջ՝ Մարգարիտայի հետ մնալ Ստեփանակերտում․․․ Ինչո՞ւ է Սարգիս Գալստյանը կապ հաստատել ադրբեջանցի պատգամավոր հետ․ Թուրալ Գյանջալիևն, ի դեպ, մինչև պատգամավոր ընտվելը, 2020 -ին Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավարն էր և հայերենով խաղաղության մեսիջներ էր հղում արցախցիներին. «Ես Շուշայում եմ մեծացել: Լավ եմ հիշում՝ իմ մանկության տարիներին մեր թաղամասում ադրբեջանցի և հայ երեխաները միասին էին խաղում»: Թուրալին ուղարկած SMS -ին, ըստ գործի նյութերի, պատասխանել է Սամիրը, ով ներկայացել է, որպես պատգամավորի օգնական, բայց հետագայում հայտնել է, որ իրականում իր անունը Ռեշադ է և ինքը հատուկ ծառայությունների աշխատակից է: Հենց նրան էլ Գալստյանն, ըստ իր ցուցմունքների, փոխանցել է տեղեկատվությունը։ Գալստյանը Սամիրին է ուղարկել նաև Ստեփանակերտի Կրկժան թաղամասի լուսանկարները, որը նույնպես հրետակոծվել էր ադրբեջանական ռազմական ագրեսիայի ժամանակ: Սարգիս Գալստյանը, սակայն, հետագայում հրաժարվել է այս ցուցմունքից, պնդելով, թե իր նկատմամբ ճնշումներ են եղել: Սակայն դատարանը արժանահավատ է համարել ձերբակալման ժամանակ տրված նրա ցուցմունքները: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ |

«Նիկոլիզմի օրոք մարդկային հարաբերությունները և փոխադարձ հարգանքը կորսվել են»․ Արեգ Սավգուլյան
6201:06
«Գյումրու քաղաքապետարանի դեպքերով ձերբակալված եղբայրներ Հովեյանները չեն կալանավորվի»․ Արսեն Բաբայան
9600:36
«Չի կարող ինչ-որ ՀԿ իրավունք ունենալ զբաղվելու «քաղաքականությամբ», իսկ Եկեղեցին՝ ոչ»․ Ռուբեն Մելիքյան
8700:24
«Սարխան» ծածկանունով Սարգիս Գալստյանը լրտեսության գործով արդեն կրում է պատիժը (տեսանյութ)
169Երեկ, 23:36
«Հասկանում են, որ արդար եղանակով չեն կարողանալու հաղթել ու վերարտադրվել»․ Ստեփան Դանիելյան
175Երեկ, 22:28
«Միթե՞ արդար չէր լինի՝ այսքան չքծնեինք Ալիևին». Թաթուլ Հակոբյան
194Երեկ, 21:48
«Հակոբյանին ծեծելուց հետո «Թոխմախի Մհերի» դստեր մեքենայով տեղափոխվել են Սեդրակյանի գազալցակայան». Լիա Սարգսյան
281Երեկ, 20:48
«ՀՀ տարածքով 161 կիլոգրամ «հերոին» տեսակի թմրամիջոցի փոխադրման փորձ կատարած օտարերկրացին կալանավորվել է»․ ՔԿ (տեսանյութ)
166Երեկ, 20:24
