ԱՄՆ-ն արգելել է ևս յոթ երկրների քաղաքացիների մուտքը երկիր

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2026 թվականի հունվարի 1-ից Միացյալ Նահանգներ մուտքի ամբողջական արգելք է սահմանել ևս յոթ պետությունների քաղաքացիների համար: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել Է Սպիտակ տան կայքում։
Հայտարարությունից հետևում է, որ ուժի մեջ է մնում ԱՄՆ մուտքի արգելքը Աֆղանստանի, Հայիթիի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Մյանմարի, Կոնգոյի Հանրապետության, Սոմալիի, Սուդանի, Չադի, Հասարակածային Գվինեայի և Էրիթրեայի քաղաքացիների համար: Բացի այդ, մուտքի ամբողջական արգելք է սահմանվել Բուրկինա Ֆասոյի, Մալիի, Նիգերի, Հարավային Սուդանի և Սիրիայի քաղաքացիների համար: Հրամանը նաև արգելում և սահմանափակում է ԱՄՆ մուտքը «Պաղեստինի ինքնավարության փաստաթղթերով ճանապարհորդող անձանց» համար: Մուտքի ամբողջական արգելք է սահմանվել նաև Լաոսի և Սիեռա Լեոնեի քաղաքացիների համար, որոնք նախկինում ենթարկվել են մասնակի սահմանափակումների:
Մուտքի մասնակի սահմանափակումները վերաբերում են Անգոլայի, Անտիգուայի և Բարբուդայի, Բենինի, Կոտ դ'Իվուարի, Դոմինիկայի, Գաբոնի, Գամբիայի, Մալավիի, Մավրիտանիայի, Նիգերիայի, Սենեգալի, Տանզանիայի, Տոնգայի Թագավորության, Զամբիայի և Զիմբաբվեի քաղաքացիներին: Միաժամանակ սահմանափակումները մասամբ մեղմացվել են Թուրքմենստանի նկատմամբ․ այժմ ԱՄՆ-ն թույլատրում է այդ երկրի քաղաքացիների մուտքը ոչ ներգաղթային վիզաներով։
Սպիտակ տան մամուլի ծառայության կողմից տարածված հայտարարության համաձայն՝ սահմանափակումները ուժի մեջ կմտնեն 2026 թվականի հունվարի 1-ից:

Քաղաքապետի ընտրություններին թեժ պայքար է սպասվում
11100:48
«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
149Երեկ, 17:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
240Երեկ, 17:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
237Երեկ, 16:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
132Երեկ, 16:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
230Երեկ, 15:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
218Երեկ, 15:13
«Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը եռակողմ հանդիպման առաջարկներ են մշակում». Պեսկով
203Երեկ, 14:25